Ի՞նչ նվիրել կանանց միամսյակի կապակցությամբ․ Idram և IDBank
Լուրեր |
Գարունը եկավ՝ իր հետ բերելով «Առանց սեր չկա գարուն» երգողներին, երգողներից նյարդայնացողներին և, իհարկե, բերելով բոլորիս հուզող հարցը՝ ի՞նչ նվիրել Մարտի 8-ի և կանանց միամսյակի կապակցությամբ։
Անկախ սեռից՝ բոլորս ունենք իգական սեռի նվազագույնը մեկ սիրելի ներկայացուցիչ, ում համար լավ նվեր ընտրելը ցանկալի է․ մայրիկը, քույրիկը, դուստրը կամ սիրելի կինը, գուցե, համեստության փորձեր անեն՝ հիշեցնելով, որ պարտադիր չէր նվերը, և որ նրանք ձեզ առանց նվեր էլ են շատ սիրում, բայց դե մենք էլ գիտենք, որ առանց նվեր չի լինի։ Այսպիսի պնդումներն առանց հուշումների չեն անում, ուրեմն՝ մի քանի գաղափար տանք, թե ինչ կարող եք ընտրել սիրելի ու նուրբ էակի համար։
- Ժամացույց․ լավ ու որակյալ ժամացույցը կամ աքսեսուարը, հատկապես իր սիրելի ապրանքանիշի, կարող է հրաշալի նվեր լինել Մարտի 8-ի համար։ Ու չասեք, թե երջանիկները ժամացույցին չեն նայում․ ժամացույց նվիրեք, որ նա ձեր հանդիպումներից էլ երբեք չուշանա։
- Տնային հագուստի պարագաներ․ որքան էլ ոգևորեք նրան փայլել ու գրավել աշխարհը օրվա ընթացքում, երեկոյան տուն մտնելուց հետո նրան հնարավորություն տվեք վայելելու տանը մնալու ողջ հարմարավետությունը, հանգստանալու ու ուժերը վերականգնելու պահերը։ Նվիրեք նրան տնային հագուստի պարագաներ՝ փափուկ հողաթափեր, հարմարավետ տնային հագուստ, սրբիչներ, փափուկ գիշերազգեստ, ծածկոց․․․ հաստատ շա՜տ կուրախացնեք։
- Խնամքի պարագաներ․ թաքուն պարզեք՝ խնամքի ինչ ապրանքանիշ ու ինչ միջոցներ է օգտագործում նա, և անգամ եթե դա Ձեզ սովորական ու առօրյա թվա, հավատացնում ենք՝ նախընտրելի խնամքը նվեր ստանալը երբեք չի հիասթափեցնի ոչ մի կնոջ։
- Ուտելի նվերներ․ մի մտածեք, թե այս միտքը հնացել է։ Եթե իգական սեռի Ձեր սիրելի էակը Ձեզ պես շատ է սիրում համեղ սնվել կամ յուրահատուկ դելիկատեսներ փորձել, ուրեմն էլ ի՞նչ ունեք մտահոգվելու։ Սիրուն փաթեթավորման ու նրբագեղ ծաղիկների հետ համեղ զամբյուղն անտարբեր չի թողնի ոչ մի կնոջ։
- Եթե նորից չեք կողմնորոշվում՝ ինչ նվեր ընտրել, վերևում նշված գաղափարներն էլ Ձեր սրտով չեն, ապա ամենաօպտիմալ տարբերակը նվեր-քարտը կլինի։ Ուղղակի այս անգամ փոքր-ինչ տարբերվեք ու փոքրիկ կիսադատարկ տոպրակով նվեր-քարտ պարգևելու փոխարեն ուղարկե՛ք նրան idplus-ի թվային նվեր-քարտ՝ հնարավոր առաջարկներից ընտրելով հենց այն վաճառակետը, որից նա հաստատ հաճույքով կօգտվի։ Հաշված վայրկյաններ, ու Ձեզ հարմար գումարի չափով նվեր-քարտը նրա մոտ կլինի։ Ի դեպ՝ idplus-ի նվեր-քարտով կարելի է վճարել ամենուր, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, այսինքն՝ ավելի քան 20․000 վաճառակետերում։
- Եվս մի հրաշալի գաղափար Իդրամի հետ․ Մարտի 8-ի առթիվ նվերներ ընտրելիս կարելի է ստանալ 20% զեղչ միանգամից 8 վաճառակետերում, եթե վճարումը կատարվի Idram QR-ով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․