Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2024թ. հունվարին
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 836.6[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է նվազում 6.3%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 22.4%-ով և կազմել 377.8 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 10.1%-ով և կազմել 97.6 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 1.6%-ով և կազմել 323.5 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 70.5%-ով և կազմել 0.3 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 15.6%-ով և կազմել 37.4[1] մլն կՎտ ժամ։
[1] Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ներառված են նաև էլեկտրաէներգիայի փոխհոսքերի մասով ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները (ինքնավար էներգաարտադրողների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաքված էլեկտրական էներգիայի ընդհանուր ծավալը՝ 7.1 մլն. կՎտ. ժամ, ինչպես նաև ինքնավար էներգաարտադրողների կողմից արտադրված և տեղում սպառած (դարձափոխիչային՝ ռեվերսային առևտրային հաշվիչների կողմից չարձանագրված) էլեկտրական էներգիայի ծավալները, մոտարկված հաշվարկներով՝ 13.8 մլն. կՎտ. ժամ` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների): Ընդ որում, գործող մեթոդաբանության համաձայն, ինքնավար արտադրողների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արժեքային տվյալները չեն ներառվում էլեկտրաէներգիայի արտադրության արժեքային ծավալներում: Նշյալով պայմանավորված՝ ըստ էլեկտրակայանների էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն արժեքային և բնեղեն արտահայտությամբ տարբեր է: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս
2026/04/08/ 12:31 -
Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել
2026/04/08/ 12:29 -
Ապրիլի 7–8-ին Հայաստանում բացահայտվել է 180 հանցագործություն
2026/04/08/ 12:25 -
Բնակարանի ձեռքբերման հնարավորություն՝ 6 և ավելի երեխա ունեցողների համար․ ինչպես դիմել
2026/04/08/ 12:07 -
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամու դեպքում
2026/04/08/ 11:59 -
ARCA համակարգում գրանցվել են ժամանակավոր խափանումներ
2026/04/08/ 11:57 -
Իրանը նախատեսում է փոխհատուցել պատերազմի վնասները հատուկ հիմնադրամով
2026/04/08/ 11:55 -
Թրամփն ընդունել է Իրանի 10 պահանջները
2026/04/08/ 11:50 -
ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարի լուրերի ֆոնին Եվրոպայում գազի գինը նվազել է
2026/04/08/ 11:01 -
Ստեփանակերտը ենթարկվում է թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման
2026/04/08/ 10:42
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 7, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 6, 2026 Թ․
Բիզնեսի և բանկային համակարգի երկխոսություն Լոռու մարզում․ կայացել է ՀԲՄ հերթական մարզային համաժողովը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 5, 2026 Թ.