Եվրոպայում գազի բորսայական գները զգալիորեն նվազել են՝ հասնելով հազար խորանարդ մետրի դիմաց 518.6 դոլարի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով լոնդոնյան ICE բորսայի տվյալներին։
Գների անկումը կազմել է 18.5% և պայմանավորված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր ժամանակավոր հրադադարի մասին լուրերով։
Հոլանդական TTF հաբի մայիսյան ֆյուչերսները Երևանի ժամանակով ժամը 10:00-ին բացվել են նշված մակարդակով, իսկ 10:15-ի դրությամբ գինը փոքր-ինչ բարձրացել է՝ հասնելով 529.3 դոլարի։
Գնանշումները հաշվարկվում են նախորդ աշխատանքային օրվա փակման գնի համեմատ, որը կազմել էր 597.6 դոլար։
Փորձագետների գնահատմամբ՝ գների նման տատանումները զգայուն են աշխարհաքաղաքական զարգացումների նկատմամբ։

