ARCA համակարգից հայտնում են, որ ապրիլի 8-ի վաղ առավոտյան իրականացվել են պլանային թարմացման աշխատանքներ՝ անվտանգության մակարդակի բարձրացման և համակարգի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։
Թարմացման արդյունքում ժամը 07:30–09:15 ընկած ժամանակահատվածում քարտերի հավաստագրման համակարգում գրանցվել են որոշակի խափանումներ, ինչի հետևանքով առանձին գործարքներ կարող էին չհավաստագրվել։
Ընկերությունից նշում են, որ ներկայումս համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է։
ARCA-ն նաև ներողություն է հայտնել հնարավոր պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնել օգտատերերին համբերատարության համար։

