Կառավարությունը լիազոր նորմ է սահմանելու նախաքննության և դատաքննության փուլում գտնվող բոլոր տեսակի վճարումները կատարելու համար
Լուրեր |
Նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասների վճարումները կկատարվեն դատախազության դեպոզիտային հաշվեհամարին, իսկ դատաքննության փուլում՝ տվյալ դատարանի դեպոզիտային հաշվեհամարին. Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։
«Նախաքննական մարմիններում քննվող և քննված վարույթների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետությանը կամ համայնքին պատճառված վնասները վերականգնվում են ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման և ՊԵԿ միասնական հաշվեհամարներին: Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը, իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական գործով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվեհամարին:
Քիչ չեն նաև դեպքերը, երբ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով այդ գումարները վճարվում են դատարանների դեպոզիտային հաշվեհամարներին»,- նշեց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ տարբեր հաշվեհամարներին նման կերպ կատարվող վճարումները դժվարացնում են Կառավարության լիազոր մարմնի աշխատանքը, քանի որ վերջինս հնարավորություն չունի դիտարկելու այդ հաշվեհամարների գոյացման աղբյուրը։
«Այս գումարների տնօրինումը և հաշվառումը նման պայմաններում նույնպես բարդություններ են առաջացնում։ Հետևաբար՝ առաջարկում ենք լիազոր նորմ, որի կիրառմամբ հնարավորություն կընձեռենք, որպեսզի բոլոր տեսակի վճարումները իրականացվեն կենտրոնացված մեկ հաշվեհամարի։ Նախաքննության փուլում դա կլինի դատախազության դեպոզիտային հաշվեհամարը, իսկ դատաքննության փուլում՝ տվյալ դատարանի հաշվեհամարը, ինչպես նաև այդ գումարների տնօրինման ու հրապարակման կարգը կսահմանվի»,- եզրափակեց նա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․