Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար
Լուրեր |
ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի զեկույցի համաձայն օգոստոսին երկրում աշխատատեղերի թիվն ավելացել է 142,000-ով, իսկ գործազրկության մակարդակը 4.3%-ից նվազել է մինչև 4.2%:
ԱՄՆ առևտրային հաշվեկշռի պակասուրդը հուլիսին նախորդ ամսվա համեմատ աճել է 7.9%-ով և կազմել 78.8 միլիարդ դոլար՝ հասնելով վերջին 2 տարիների առավելագույն մակարդակին։ ՌԴ կենտրոնական բանկի կողմից կատարված հարցումների արդյունքներով տարեվերջին երկրում սպասվում է 7.3% գնաճ, ինչը բավականին բարձր է թիրախային 4% գնաճից։ Վերլուծաբանների կանխատեսմամբ ԿԲ-ն սեպտեմբերին կայանալիք նիստին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կսահմանի 18%՝ այն մինչև տարեվերջ բարձրացնելու հեռանկարով։ ԱՄՆ աշխատաշուկայի վերաբերյալ ոչ բարենպաստ զեկույցի հրապարակումից հետո նավթի գները նվազել են ավելի քան 2%-ով։ Brent տեսակի նավթի գինը կազմել է 71.06 դոլարի մեկ բարելի դիմաց՝ գրանցելով 2021թ. դեկտեմբերից ի վեր նվազագույն արժեքը։ Չինաստանի արտարժույթի պահուստների ծավալը օգոստոսին աճել է 31.8 միլիարդ դոլարով և կազմել 3.28 տրիլիոն դոլար՝ հասնելով 2015թ.-ից ի վեր առավելագույն մակարդակին։ finarm.amՀետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
Լուրեր | 2026/05/08 20:20
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 19:19
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/05/08 17:37
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
Քարի գնահատված արժեքը չի հայտարարվել։
-
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20 -
Մայիսի 8-ի բիզնես լուրերը
2026/05/08/ 19:19 -
Կառավարական ինքնաթիռը թռել է Սոֆիա՝ տեխսպասարկման. Hetq.am
2026/05/08/ 18:32 -
Ինչպես են արագ աճող ընկերությունները կայացնում արդյունավետ որոշումներ. ռազմավարական ուղեցույց
2026/05/08/ 18:02 -
Մյանմայում գտել են 11 հազար կարատ քաշով հսկայական սուտակ
2026/05/08/ 17:37 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/08/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․