Նորաստեղծ Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոնի գործառույթները
Լուրեր |
Կառավարության որոշմամբ կհիմնադրվի Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն, որը կոչված է անկախ դարձնելու ՀՀ–ն տեղեկատվության պաշտպանության ոլորտում։
Կենտրոնը, համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ, կիրականացնի պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նորմերի մշակումը, համապատասխան մեթոդական ուղեցույցների կազմումը, ինչպես նաև կկազմակերպի մասնագիտական դասընթացներ, կիրականացնի համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքները, կմշակի տեխնիկական, ծրագրաապարատային նոր լուծումների:
Բացի այդ, կազմակերպությունը կիրականացնի տեղեկատվական անվտանգության բնագավառում հետազոտական, գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում իր իրավասությունների շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կհամագործակցի պետական մարմիների, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի և ոլորտային (իրավասու) կազմակերպությունների հետ:
Կազմակերպության կառավարումն իրականացնող պետական մարմին է ճանաչվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպության հետ կապված բոլոր որոշումները համաձայնեցնում է տեղեկատվության պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի հետ:
Կենտրոնը համալրված կլինի համապատասխան ստուգում անցած մասնագիտական գիտելիքների և փորձառություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներով և կստանձնի ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերում պահպանվող, մշակվող և փոխանցվող տեղեկատվության պաշտպանության, պաշտպանված փոխանցման նպատակով համապատասխան լուծումների մշակումը:
Կազմակերպությանը, միաժամանակ, վերապահվում է իր կողմից մշակված լուծումների, արտադրանքի, իրականացված աշխատանքների և ծառայությունների վճարովի մատուցում, ինչի արդյունքում ստացված միջոցները կուղղվեն կազմակերպության կանոնադրական խնդիրների իրականացմանը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Աստված ձեզ դատավոր». Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից
2026/05/07/ 14:56 -
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն