Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
Լուրեր |
Համապատասխան որոշումներն ընդունվել են մայիսի 7-ին՝ Կառավարության նիստի ժամանակ։
Հայաստանում մի շարք ընկերություններ են ազատվել ներմուծման մաքսատուրքերից։
Մասնավորապես, մաքսատուրքից ազատվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ճանապարհների շինարարությամբ և շահագործմամբ զբաղվող ընկերությունը։ Վերջինս նախատեսում է ներկրել 160 մլն դրամ ընդհանուր արժողությամբ բեռնատարներ։ Արտոնության չափը կկազմի 24 մլն դրամ։
Գյումրու «Բելիսիմո գրուպ» ընկերությունը, որը ևս ստացել է նմանատիպ արտոնություն, մտադիր է 1,7 մլրդ դրամի ներդրում կատարել մսամթերքի արտադրության համար անհրաժեշտ հումքի և սարքավորումների ձեռքբերման նպատակով։ Այս դեպքում արտոնության չափը կկազմի 728,6 մլն դրամ։
Արմավիրի մարզի «Պրինտարմ Դանվեստ» ընկերությունը սույն որոշման շրջանակում նախատեսում է թողարկել 22 մլրդ դրամի արտադրանք։ Արտոնության չափը կկազմի 1,1 մլրդ դրամ։
Հագուստի արտադրությամբ զբաղվող երևանյան «ԷՖ-ՏԵԿՍ» ընկերությունը ևս ստացել է նմանատիպ արտոնություն և մտադիր է արտադրել 917 մլն դրամի արտադրանք։ Այս դեպքում արտոնության չափը կգնահատվի 69 մլն դրամ։
Բացի այդ, տեխնոլոգիական սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատվել է նաև Կոտայքի մարզի Ակունք համայնքում գործող «Միմո Թրեյդ» ընկերությունը։ Ընկերությունը զբաղվում է ջերմոցային տնտեսությամբ և վարդերի մշակմամբ։ Հաշվի առնելով նոր մատակարարների հետ կնքված պայմանագրերը՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներկրել 50,7 մլն դրամի լրացուցիչ ապրանքաքանակ։ Մաքսատուրքից ազատման ընդհանուր գումարը գնահատվում է 25,7 մլն դրամ։ Նախատեսվում է վարդերն իրացնել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում (մասնավորապես՝ Ռուսաստանում)։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29 -
19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ
2026/05/07/ 10:56 -
Կիբերանվտանգության նոր դարաշրջանը․ ինչու են ԱԲ մարտահրավերները հատկապես կարևոր Հայաստանի համար
2026/05/07/ 10:41 -
Մայիսի 6-ի կարևոր լուրերը
2026/05/06/ 20:20 -
Մայիսի 6-ի բիզնես լուրերը
2026/05/06/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն