Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Scale AI ընկերությունը կնքել են 500 միլիոն դոլար արժողությամբ ռազմավարական պայմանագիր։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, սա հնգակի գերազանցում է նախորդ տարվա համաձայնագրի ծավալը՝ փաստելով Պենտագոնի աննախադեպ հետաքրքրությունը արհեստական բանականության նկատմամբ։

Համագործակցության հիմնական նպատակն է՝

  1. Տվյալների մշակման արագացում. Հսկայական ծավալի հետախուզական տվյալների ավտոմատացված վերլուծություն։

  2. Որոշումների կայացում. AI-ի օգնությամբ մարտական իրավիճակներում առավել օպտիմալ լուծումների գեներացում։

  3. Բյուրոկրատիայի կրճատում. Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի առաջնահերթություններից է նորագույն գործիքների ներդրման ճանապարհին վարչական արգելքների վերացումը։