Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների անսպասելի արդյունքները
Լուրեր |
Ֆրանսիայում ավարտվել է Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը, և նախնական արդյունքները բավականին տարբերվում են առաջին փուլի արդյունքներից։ Ըստ Ifop-ի հարցումների տվյալների, ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն առաջին տեղում է և կարող է ստանալ 180-215 մանդատ։ Երկրորդ տեղում է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» դաշինքը՝ 150-180 մանդատով։ Մարին Լը Պենի «Ազգային միավորում»-ը, որը հաղթել էր առաջին փուլում, այժմ երրորդն է և կարող է ստանալ 120-150 մանդատ։
Այս արդյունքները ցույց են տալիս, որ որևէ քաղաքական ուժ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի ունենա, և ուժերը ստիպված կլինեն կոալիցիա կազմելու շուրջ բանակցել։ Ամենահավանական սցենարն այն է, որ նախագահ Մակրոնի դաշինքն ու ձախերը կկազմեն կոալիցիա՝ գործադիր իշխանություն ձևավորելու համար։
«Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը հայտարարեց, որ Մակրոնը պետք է վարչապետ նշանակի ձախակողմյան դաշինքի ներկայացուցչին։ Ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 67%-ը։
Ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը ստացել էր ձայների 33,15 %-ը, ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 27,99 %-ը, իսկ «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան՝ 20,04 %-ը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրել է. «Մակրոնը լուծեց իր տակտիկական խնդիրը՝ խուսափեց քաղաքական ֆիասկոյից և «ջարդեց» «աջ ալիքը», որ առաջ էր եկել Եվրոխորհրդարանի ընտրություններից հետո: Սակայն, Մակրոնը չլուծեց հիմնական խնդիրը՝ Ազգային ժողովում թուլացրեց իր քաղաքական հենարանը և պարզապես «կոնսերվացրեց» ճգնաժամը՝ լավագույն դեպքում մինչև 2027-ը կամ մի քանի ամսով, եթե նորընտիր խորհրդարանում քաղաքական կոմպրոմիս չկայանա:
Ձախերի «Նոր ժողովրդական ճակատը», թեև Մելանշոնի լիդերությանը, միաշերտ չէ, հակասություններ կան հենց Մելանշոնի «Անկոտրում Ֆրանսիայի» և սոցիալիստների միջև: Արդյո՞ք Մակրոնը կարող է խաղալ այդ հակասությունների վրա՝ ձևավորելով լոյալ կաբինետ, թե՞ մեկ տարվա տուրբուլենտությունից հետո Ֆրանսիային սպասվում են խորհրդարանական նոր արտահերթ ընտրություններ:
Ամփոփում. Ֆրանսիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունները ամրագրեցին գոյություն ունեցող ճգնաժամի ստատուս-քվոն՝ բացահայտելով համակարգային մարտահրավերները՝ հաղթողների փոխարեն»։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․