Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկին է պատկանում Twitter -ի 9,2%-ը,- հայտնում է ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովը։
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Մասկին պատկանում է գրեթե 73,5 մլն բաժնետոմս, ինչը կազմում է դրանց ընդհանուր թվի 9,2%-ը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Reuters-ի տվյալներով՝ ձեռնարկատերն, ամենայն հավանականությամբ, Twitter-ի ամենամեծ բաժնետերն է։ Այս ֆոնին ընկերության բաժնետոմսերի գինը նախաշուկայում աճում է 25%-ով։
Ավելի վաղ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել էր, որ լրջորեն մտածում է նոր սոցիալական ցանց ստեղծելու մասին։
JavaScript seems to be disabled in your browser. You must have JavaScript enabled in your browser to utilize the functionality of this website.