Մանկական հոգեբանները սարսափած են. ChatGPT-ին ավելի մոտ է մեր երեխաներին, քան կարելի է պատկերացնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ առաջատար կառուցապատողները հատուկ առաջարկներով են ներկայացել TOON EXPO MOSCOW 2025-ին. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 4,5%-ով. Լուկաշենկո
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունից կրած վնասը գնահատվում է 3 մլրդ ԱՄՆ դոլար. Bloomberg
Ինչպես հարստանալ՝ Ozon Հայաստան հարթակում մեղր վաճառելով. մանրամասները՝ ABNews.am կայքում
Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին
ՌԴ ԿԲ-ն առաջարկել է թվային ռուբլու ներդրումը 2025-ի հուլիսի 1-ի փոխարեն տեղափոխել 2026-ի սեպտեմբերի 1-ին
«Նաիրիտ»-ի ապամոնտաժման և տարածքի մաքրման համար տրամադրվել է $1.5 մլն դրամաշնորհ Համաշխարհային բանկից
Moody’s-ը հաստատել է Հայաստանի Ba3 վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով և 5% տնտեսական աճի կանխատեսմամբ
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք եղանակ, որոնցով գործատուները կարող են թիմերն ավելի արդյունավետ դարձնել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԵԱՏՄ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է՝ 1.6 տրիլիոնից հասնելով 2.6 տրիլիոն դոլարի. Վլադիմիր Պուտին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 99 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 18 մարդ
Ռուսաստանի վարկային քարտերի ընդհանուր պարտքը հասել է 575.9 միլիարդ ռուբլու. Forbes
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է շրջանաձև տնտեսության միջազգային ֆորում. դիտեք ABNews.am կայքում
Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը. գյուղում 0-ից 6 տարեկան երեխա չկա
21 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300,000-ական դրամի աջակցությունը
Հունիսին ծիրանով բեռնված 626 մեքենա է անցել ՌԴ, իսկ կոնյակով բեռնված՝ 7 մեքենա մեկ օրում. Գևորգ Պապոյան
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ. դատախազություն
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին. մանրամասները՝ ABNews.am կայքում

Թալինում հիմնադրվել է շուրջ 8 հեկտար տարածք զբաղեցնող արևային կայան

Մյս 30, 2023 19:01
158

   Արևաշատ Թալինում հիմնադրվել է 5 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։  Շուրջ 8 հեկտար տարածքում գործող «Թալին 2» կայանը ապահովում է տարեկան 10 մլն կՎտ էլեկտրաէներգիա, որը տրամադրվում է Հայաստանի էլեկտրական ցանցերին։ 

   «Թալին 2»-ը  հիմնադրել է Կարապետ Օհանյանն իր ընկերների հետ: Վերջինս պատմում է, որ երբ 4 ընկերներով ընտրում էին տեղանքը, տեղեկացան, որ Գեղարքունիքի մարզից հետո արևոտ օրերով առաջատարը հենց Արագածոտնի մարզի Թալին քաղաքն է։ Այստեղ արևը շատ է, ինչն էլ կանաչ էներգիայի արտադրման գլխավոր պայմանն է։  

   «Խելացի» կայանը կառավարվում է սմարթֆոնից և հեռահար եղանակով, որը թույլ է տալիս վերահսկել կայանի ամբողջ աշխատանքային ընթացքն ու անգամ անջատել այն։

   Նորարար կայանի գործընկերն Ակբա բանկն է, որը կարևորում է ներդրումները երկրի էներգետիկ կայունության և անկախության ապահովման, կանաչ էներգետիկայի մասսայականացման գործում։ 

   «Թալին 2»-ի  հիմնադիրները նախատեսում են կայանի տարածքում կառուցել նաև ջերմոցային, սառնարանային տնտեսություն։ Կարապետ Օհանյանն ու ընկերները ևս մեկ շինարարական նախագիծ են սկսել Դիլիջանում, որի գործընկերը ևս Ակբա բանկն է։

   «Ակբա բանկի հետ ես անձամբ համագործակցում եմ 20 տարի: Երբ մենք արևային կայանի նախագիծը սկսեցինք, ի դեմս մյուս բանկերի՝ Ակբային էլ դիմեցինք, ու այնպիսի պայմաններ ստացանք, որոնք շուկայում լավագույնն էին։ Ավելին, երբ բոլորին հայտնի իրադարձությունները՝ Քովիդն ու պատերազմը եղան, տնտեսական վիճակը բերեց թանկացումների ու այս պրոյեկտի իրականացումը ևս թանակցավ, բայց Ակբան իսկական գործընկերոջ նման վարվեց, վերավարկավորեց, մեր ֆինանսական ռեսուրսներն ավելացրեց և մենք մեր նախագիծը հասցրեցինք տրամաբանական ավարտին։ Մեր հաջորդ պրոյեկտներում ևս աշխատում ենք Ակբա բանկի հետ»,- նշում է  «Թալին 2» արևային ֆոտովոլտային կայանի համահիմնադիրներից Կարապետ Օհանյանը:

 

   Մանրամասն՝ տեսանյութում:

   Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: