Ռուսաստանից գազի մատակարարման խնդիրը չի շրջանցել ԵՄ 12 երկրի․ ԵՀ ղեկավար
Լուրեր |
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ռուսաստանը մասամբ կրճատել կամ ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը ԵՄ անդամ 12 երկրներին։ Այս մասին նա հայտնել է Diario de Noticias թերթին։
«Մենք պետք է պատրաստվենք ռուսական գազի մատակարարումների ավելի մեծ կրճատման կամ նույնիսկ ամբողջական դադարեցման»,- հավելել է նա։Նրա խոսքով ՝ ԵՄ-ն մատակարարումների ռեկորդային ծավալներ է ստանում ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Ծոցի երկրներից, Ալժիրից և Կասպից ծովի տարածաշրջանից։
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիության երկրները կիսով չափ կրճատել են բնական գազի գնումները Ռուսաստանից ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր։ Նա ընդգծել է, որ չի կարելի եվրոպական տնտեսությունից պահանջել «մի գիշերվա ընթացքում դադարեցնել գազի գնումները»։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով, Բրյուսելը լրջորեն մտածում էր ռուսական գազի համար պատժիչ տուրքեր սահմանելու մասին, սակայն այս առաջարկը մերժվեց։ Միաժամանակ, ինչպես նշել է դիվանագետը, ԵՄ-ն որոշել է դադարեցնել ռուսական նավթի գնումը 2022 թվականի վերջից, և այս պահին միության երկրները գտնվում են Ռուսաստանից գազի գնումների դադարեցման գործընթացում։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Աստված ձեզ դատավոր». Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից
2026/05/07/ 14:56 -
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն