Կոնվերս Բանկն առաջարկում է լայն ծածկույթով բանկային ծառայությունների փաթեթներ
Լուրեր |
Կոնվերս Բանկը հայտարարում է Neo, Ultra և Elite բանկային ծառայությունների փաթեթների գործարկման մասին: Այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ հաճախորդները կարող են ընտրել իրենց ֆինանսական կարիքներին առավելագույնս համապատասխանող փաթեթ, բաժանորդագրվել դրան և օգտվել մի քանի բանկային պրոդուկտից միասնական՝ ավելի ցածր սակագնով:
«Neo, Ultra և Elite փաթեթների շրջանակներում Կոնվերս Բանկն առաջարկում է հիմնական, կից և երկրորդ միջազգային վճարային քարտեր, հաշվարկային և կուտակային հաշիվներ, Visa վիրտուալ քարտ/քարտեր, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման հնարավորություն՝ միասնական փաթեթում և միասնական սակագնով: Փաթեթի տրամադրման, ինչպես նաև տեղեկանքների, գրությունների, քարտով/երով կատարված գործարքների վերաբերյալ SMS հաղորդագրությունների համար վճարներ նախատեսված չեն:»,-ասել են Բանկում:
Հիմնական, երկրորդ, կից վճարային քարտ/երի տեսակը, անվճար կանխիկացման և վարկավորման սահմանաչափը պայմանավորված են փաթեթի սակագնային պլանով:
Պայմանավորված Neo, Ultra և Elite փաթեթներից յուրաքանչյուրի սակագնային պլանով՝ հաճախորդներին կառաջարկվի նաև արտասահմանյան ուղևորությունների ընթացքում աջակցության ապահովագրություն՝ տարեկան 30 օր տևողությամբ, 10% զեղչված սակագնով անհատական դեպոզիտային պահատուփի վարձակալում: Պրեմիում դասի Visa քարտապանները կկարողանան օգտվել նաև այդ համակարգի հատուկ առաջարկներից:
Այս պահին ծառայությունից կարելի է օգտվել՝ այցելելով ցանկացած մասնաճյուղ:
Առաջիկայում բանկային ծառայությունների փաթեթների թիվը կավելանա, իսկ բաժանորդագրությունը հասանելի կդառնա նաև Converse Mobile հավելվածում:
Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010-511-211:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
https://youtu.be/Mq5jSpXO4E4?si=ymOzAuKRR5ujzRd4 Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Վավերագրվում են հայկական պատմական հուշարձանները
2026/02/05/ 19:43 -
Փետրվարի 5-ի կարևոր լուրերը
2026/02/05/ 19:19 -
Բիզնես մտածողություն թվային միջավայրում․ նոր կանոններ
2026/02/05/ 17:39 -
Apple-ը չի շտապում փոխվել. iPhone 18-ը կպահպանի ծանոթ դիզայնը․ ինչ է սա ասում ընկերության ռազմավարության մասին
2026/02/05/ 17:21 -
ԱԱՀ-ի և շահութահարկի մասով առաջացած խնդիրները կկարգավորվեն․ նախագիծ
2026/02/05/ 17:14 -
Օտարերկրացիները ճանապարհային խախտումների վերաբերյալ կծանուցվեն ՀՀ սահմանային անցակետերում
2026/02/05/ 17:12 -
Բեռլինի «Թանգարանային կղզում» առաջին անգամ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի գանձերը
2026/02/05/ 16:11 -
Հայաստանը չի կարծում, թե երկիրը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից․ Սիմոնյան
2026/02/05/ 15:57 -
Լավրովը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին
2026/02/05/ 15:53 -
1 միլիոն դրամ աջակցություն, ներմուծման սահմանափակումներ․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2026/02/05/ 15:34
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․