Արդյո՞ք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները համաշխարհային սովի պատճառ կարող են դառնալ
Լուրեր |
Ուկրաինական իրադարձությունների պատճառով ամբողջ աշխարհում պարենային ապրանքների գները կարող են աճել 22%-ով, ըստ ՄԱԿ-ի։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) զեկույցի համաձայն՝ Ուկրաինայում տեղի ունեցողի երկարաժամկետ ազդեցությունը պարենային գլոբալ համակարգի վրա կզգացվի մինչև 2023 թվականը և, հնարավոր է, ավելի երկար: Ըստ ՄԱԿ-ի աշխարհում սպառված կալորիաների մեկ տասներորդ մասը կազմում են Ուկրաինան և Ռուսաստանը։ Փետրվարի վերջից, երբ Ռուսաստանը «հատուկ գործողություն» սկսեց Ուկրաինայի տարածքում, բնականոն առևտրի գործընթացը խաթարվել է:
Human Rights Watch-ը երկուշաբթի օրը՝ մարտի 21-ին, հայտարարեց, որ աշխարհի կառավարությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ռուս-ուկրաինական հակամարտությունը չսրի Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում պարենային ճգնաժամը։
Կազմակերպությունը զգուշացնում է , որ եթե կոնկրետ քայլեր չձեռնարկվեն սննդի մատակարարման և հասանելիության խնդիրները լուծելու համար, Ուկրաինայում հակամարտությունը կարող է հանգեցնել պարենային ճգնաժամի խորացմանը, հատկապես Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտվելու բավարար քանակությամբ սննդից՝ առողջ և ակտիվ կյանք վարելու համար: Հենց այս իրավունքներն այժմ կարող են խախտվել, զգուշացնում է կազմակերպությունը։ Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլին կոչ է արել ուշադրություն դարձնել այն փաստին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը վնասում է ոչ միայն Ուկրաինային.
«Խնդրում եմ, մի անտեսեք Սահելը, մի անտեսեք Սիրիան, Հորդանանը և Լիբանանը: Եթե մոռանանք դրանց մասին, հետեւանքները աղետալի կլինեն։ Առանց պարենային ապահովության խաղաղություն չկա»։ Սննդի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայքլ Ֆախրին «անխուսափելի» է անվանել առաջիկա սովերն ամբողջ աշխարհում։ Սննդամթերքի պակասի խնդիրը, նրա խոսքով, աճում է վերջին երեք տարիներին, և իրավիճակը Ուկրաինայում սրում է այն։ Նա նաև զգուշացրել է, որ Ռուսաստանի բնակչության մի մասը նույնպես սովի վտանգի տակ է բոլոր քաղաքացիների դեմ ուղղված պատժամիջոցների պատճառով, այլ ոչ թե անհատների կամ բիզնեսի։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր
2026/03/30/ 18:56 -
Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը
2026/03/30/ 18:31 -
TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով
2026/03/30/ 18:00 -
ԱՄՆ-ն հայտարարել է, որ թույլ չի տա Հորմուզի նեղուցում վճարների սահմանում
2026/03/30/ 17:19 -
Ինչ է փոխվել նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգում
2026/03/30/ 17:13 -
Եթե Իրանը անմիջապես չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի բոլոր էլեկտրակայանները. Թրամփ
2026/03/30/ 17:11 -
Եվրահանձնաժողովը հաստատել է 1.5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության ծրագիր Ուկրաինայի համար
2026/03/30/ 17:07 -
Իսպանիան սահմանափակել է օդային տարածքի օգտագործումը Իրանի շուրջ ռազմական գործողությունների համար
2026/03/30/ 17:00 -
Կայացավ Միության անդամների հերթական եռամսյակային հանդիպումը
2026/03/30/ 16:37 -
ԱԺ նախագահը քննարկել է հայ-բելգիական հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը
2026/03/30/ 16:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 27, 2026 Թ․
Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը
AI NEWS | Նոր գործարաններ, նոր գործակալներ, նոր տեխնոլոգիական մրցակցություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 26, 2026 Թ․