ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոսին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 5․0 մլրդ դոլար։
2024թ.
համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 48․84%-ով
կամ 4․8 մլրդ դոլարով։
Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։
Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են
7․92%-ով կամ 158․9 մլն դոլարով և կազմել 1․85
մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 36․95%-ը։
Երկրորդը ԱՄԷ-ն է՝
1․26 մլրդ դոլար, -70․79% կամ -3․1
մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 25․18%-ը։
Եռյակը
եզրափակում է Չինաստանը՝ 430․6
մլն դոլար, -48․73% կամ -409․4 մլն դոլար։ Չինաստանին բաժին
է ընկնում արտահանման ծավալի 8․61%-ը։

