2023 թվականից եվրոն կդառնա Խորվաթիայի պաշտոնական արժույթը Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Խորվաթիայի ՝ եվրագոտի մտնելուն։ Այս մասին հայտնում է Vecernji list-ը։ Կողմ է քվեարկել 539, դեմ ՝ 45, ձեռնպահ ՝ 48 պատգամավոր: Այժմ վերջնական քայլը կլինի առաջարկի ընդունումը հուլիսի 12-ին ԵՄ տնտեսական և ֆինանսական խորհրդի նիստում։ Սակայն քանի որ այս նախաձեռնությունը սկզբում դրական է գնահատվել ԵՄ խորհրդի և Եվրահանձնաժողովի կողմից, իսկ ավելի ուշ արժանացել է Եվրախորհրդարանի որոշմանը, ակնկալվում է, որ նիստում կհաստատվի Խորվաթիայի մուտքը եվրոգոտի։ Այսպիսով, 2023 թվականի հունվարի 1-ից եվրոն պետք է դառնա Խորվաթիայի պաշտոնական արժույթը ՝ փոխարինելով նախկինում օգտագործված կունային։Եվրահանձնաժողովը մայիսի վերջին հավանություն է տվել Խորվաթիայի եվրագոտի մուտքին։ Այս արժութային միության անդամ երկրների թիվը այս դեպքում կհասնի քսանի։