Արտարժութային պարտքը մասնակիորեն կփոխարինվի դրամային պարտքով՝ նվազեցնելով փոխարժեքի տատանման ռիսկը
Լուրեր |
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի նպատակն է բարձրացնել ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը, այդ թվում՝ նվազեցնել վերաֆինանսավորման և փոխարժեքի ռիսկերը։
Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ կառավարության պարտքի կառավարման հիմնական ռիսկերից մեկը փոխարժեքի ռիսկն է, որի նվազեցման նպատակով անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքի բարելավմանն ուղղված գործառնություններ:
Ինչպես սահմանված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով, պետական ֆինանսների կայունությունն ամրապնդելու համար կառավարությունը ձգտելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումն ավելի մեծ չափով ապահովել դրամով փոխառությունների հաշվին:
Դա թույլ կտա նվազեցնել պարտքի զգայունությունը փոխարժեքի տատանումներից, ինչպես նաև բարձրացնել ֆինանսների հասանելիությունը, որոնք անհրաժեշտ են տարաբնույթ ցնցումներին դիմակայելու հարցում Կառավարության կարողությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:
Ըստ այդմ՝ առաջարկվում է արտարժութային պարտքը մասնակիորեն փոխարինել դրամային պարտքով՝ միաժամանակ նվազեցնելով վերաֆինանսավորման ռիսկը: Արդյունքում՝ կբարելավվի ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքը, կնվազի փոխարժեքի ռիսկը, կպակասի կախվածությունը ֆինանսավորման արտաքին աղբյուրներից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/03 22:00
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/03 19:19
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 4-ի կարևոր լուրերը
2026/04/04/ 22:00 -
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
2026/04/03/ 22:00 -
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
2026/04/03/ 19:19 -
Կողք կողքի՝ IDBank-ի հետ․ արցախցի 103 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում
2026/04/03/ 18:28 -
Կառավարման սխալներ, որոնք քանդում են ամբողջ համակարգը
2026/04/03/ 17:33 -
Գնաճը Հայաստանում. 2026թ. մարտին արձանագրված ցուցանիշները
2026/04/03/ 17:02 -
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը
2026/04/03/ 17:00 -
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև 100% մաքսատուրք դեղերի ներմուծման վրա
2026/04/03/ 16:36 -
ԱՄՆ-ը քննարկում է Հայաստանի հետ հանքարդյունաբերության և երկրաբանական ոլորտում համագործակցության ընդլայնումը
2026/04/03/ 16:33 -
Ինչ խախտումներ է բացահայտել ՍԱՏՄ-ն ձվի շուկայում
2026/04/03/ 16:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 4, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.