ԲՐԻԿՍ–ի և ԵԱՏՄ–ի անդամ երկրների փոխադարձ առևտուրը աճում է. Մյասնիկովիչ
Լուրեր |
ԲՐԻԿՍ–ի և ԵԱՏՄ–ի անդամ երկրների փոխադարձ առևտուրը աճում է. 2023 թվականի առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը 150 մլրդ դոլար է կազմել։ Այս մասին սեպտեմբերի 12-ին VIII Արևելյան տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ–ԲՐԻԿՍ. դերը բազմաբևեռ նոր աշխարհի ձևավորման գործում» նստաշրջանի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նրա խոսքով` ԵԱՏՄ երկրների արտահանումը ԲՐԻԿՍ–ի երկրներ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 15%–ով։
«Ապրանքային այս հոսքերը, համոզված եմ, աճելու են, հաշվարկների ժամանակակից և հուսալի համակարգեր են անհրաժեշտ», – ասել է Մյասնիկովիչը։
Նա երկրների ֆինանսների նախարարություններին և կենտրոնական բանկերին առաջարկել է մինչ կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը, որը կկայանա 2024 թվականին Կազանում, ուսումնասիրել ԵԱՏՄ–ի և ԲՐԻԿՍ–ի հետ կապված հարցերը։
«Այժմ աշխատում ենք որակական ցուցանիշների բարելավման ուղղությամբ։ Խոսքը աշխատանքի արտադրողականության աճի, նյութական և էներգետիկ ծախսերի նվազեցման մասին է», – ասել է Մյասնիկովիչը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․