Ի ՞նչ է սպասվում օգոստոսի 25-ին
Լուրեր |
????Ի ՞նչ է սպասվում 25.08.2023-ին
⚡️Ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդես
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12-ին, Մերգելյան համալսարանական համալիրի Երևան էքսպոյի շենքում կկայանա ՀՀ–ում ԻԻՀ ազատ և հատուկ տնտեսական գոտու ներդրումային փաթեթների և արտահանման հնարավորությունների ցուցահանդեսի բացումը։
⚡️«Երազի դպրոց» մանկապատանեկան շոու
2****Օգոստոսի 25-ին՝ ժամը 19–ին, Newmag հրատարակչությունը և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» «Երազ» այգում կանցկացնեն «Երազի դպրոց» խորագրով մանկապատանեկան շոու։
⚡️Սիմֆոնիկ Հայկո
«Սիմֆոնիկ Հայկո» մեծ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Հայկ Հակոբյանի 50-րդ հոբելյանին: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյան: Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն: Օգոստոսի 25–ին՝ ժամը 19:30–ին։
⚡️Սովորենք հայկական ավանդական պարեր
«Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը բոլոր ցանկացողներին հրավիրում են սովորելու հայկական ավանդական պարեր: Պարային հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին՝ ժամը 19-ից մինչև ուշ երեկո «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ):
⚡️Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 5․ Թաթուլ Առակյան
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 5․ Թաթուլ Առակյան» ցուցադրությունը Կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում։ Ցուցադրությունը հանրության համար գործելու է 2023 թվականի օգոստոսի 25-ից նոյեմբերի 5-ը։ Մուտքն ազատ է։
⚡️Լեռնահայաստանի Հանրապետությունը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 19-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Գոռ Ղազարյանի՝ «Լեռնահայաստանի Հանրապետությունը» խորագիրը կրող դասախոսությունը՝ «Սովորենք պատմությունից» նախագծի շրջանակում:
⚡️Դեպի դպրոց տոնավաճառ
Ալեն Մարգարյան բարեգործական հիմնադրամը մասնակցելու է Դեպի դպրոց տոնավաճառին: Օգոստոսի 25,26,27-ին՝ ժամը 11-ից, Անգլիական այգում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/20 22:00
Մարտի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/20 19:19
Մարտի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 20-ի կարևոր լուրերը
2026/03/20/ 22:00 -
Մարտի 20-ի բիզնես լուրերը
2026/03/20/ 19:19 -
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին
2026/03/20/ 18:33 -
Ռուսաստանը դարձել է չինական ավտոմեքենաների խոշորագույն գնորդը
2026/03/20/ 18:21 -
ՀՀ-ում ներգաղթը գերազանցել է արտագաղթին
2026/03/20/ 18:17 -
Շվեյցարիան կասեցրել է ռազմական տեխնիկայի արտահանումը հակամարտության երկրներ
2026/03/20/ 18:16 -
Ինչ փոփոխության է ենթարկվել զոակոչիկների թիվը 1 տարում․ պաշտոնական տվյալներ
2026/03/20/ 18:05 -
ՀՀ բանկերում 2025թ. դեկտեմբերի դրությամբ սպասարկվել է 5․5 մլն հաճախորդ
2026/03/20/ 17:27 -
Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար
2026/03/20/ 17:07 -
Tinder-ը կարող է հասանելիություն ստանալ ձեր ինտիմ լուսանկարներին․ քննադատության ալիք է բարձրացել
2026/03/20/ 17:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին
Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․