«Գազպրոմը» կկրճատի Իտալիա գազի մատակարարումները
Լուրեր |
«Գազպրոմը» օգոստոսի 31-ին ծանուցել է իտալական Eni նավթագազային խմբին մատակարարումները 27-ից մինչև 20 միլիոն խորանարդ մետր կրճատելու մտադրության մասին: Այս մասին իտալական ընկերությունը հայտնել է իր կայքում։
«Գազպրոմը» հայտարարել է, որ այսօր մատակարարելու է մոտ 20 մլն խմ գազ ՝ վերջին օրերին իրականացվող օրական մոտ 27 մլն խմ գազի դիմաց։ Eni-ն թարմացված տեղեկատվություն կտրամադրի մատակարարման ծավալների էական փոփոխությունների դեպքում, ինչի մասին կհայտնի Գազպրոմը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Հուլիսի վերջին «Գազպրոմը» կրճատել է Eni-ին գազի մատակարարումները մինչև օրական 27 միլիոն խորանարդ մետր ՝ նախկին 34 միլիոնից։ Բացի այդ, օգոստոսի 31-ին ռուսական կոնցեռնն ամբողջությամբ դադարեցրեց գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք» խողովակաշարով։ Կանգառը կտեւի երեք օր։ «Գազպրոմը» որոշումը բացատրել է Պորտովայայի կոմպրեսորային կայանի միակ գործող գազի պոմպակայանի վերանորոգման անհրաժեշտությամբ։
Մինչ ամբողջական փակումը «Հյուսիսային հոսքը» արդեն գործում էր լուրջ սահմանափակումներով. հունիսի կեսերից «Գազպրոմը» կրճատեց տարանցումը դեպի Եվրոպա ՝ հասցնելով գազատարի թողունակության 20 տոկոսի: Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ գազի մատակարարումների նվազումը պայմանավորված է բացառապես արտաքին պատժամիջոցներով, որոնք խնդիրներ են առաջացրել Siemens-ի տուրբինների սպասարկման ու վերանորոգման հետ կապված։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․