Twitter-ի այցերը նվազել են. Threads-ի օգտատերերի քանակը հատել է 100 միլիոնը
Լուրեր |
Twitter-ի միկրոբլոգի այցերի քանակը նվազել է այն բանից հետո, երբ Meta-ն գործարկեց մրցակից սոցիալական հարթակ Threads-ը, որը, իր մեկնարկից ընդամենը հինգ օր անց արդեն հատել է 100 միլիոնի նշագիծը,- գրում է CNBC-ն։
Threads սոցիալական ցանցը գործարկվել է հուլիսի 6-ին և արագ աճում է. մեկնարկի անմիջապես հաջորդ օրը այն գերազանցեց 50 միլիոն մարդը, իսկ հանգստյան օրերին այն ավելացավ մինչև 100 միլիոն:
«Հանգստյան օրերին Threads-ը բաժանորդների թիվը հասել է 100 միլիոն: Դա հիմնականում օրգանական պահանջարկ է, և մենք դեռ շատ ակցիաներ չենք սկսել: Չեմ կարող հավատալ, որ ընդամենը հինգ օր է անցել»,- երկուշաբթի արված գրառման մեջ նշել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը։
Cloudflare-ի գործադիր տնօրեն Մեթյու Փրինսը կիրակի Twitter-ում կիսվել է սքրինշոթով, որում երևում է, որ հարթակի այցերի քանակը նվազում է: Վեբկայքերի այցերի վերլուծությամբ զբաղվող Similarweb ծառայության տվյալներով՝ Threads-ի հասանելի դառնալուց հետո առաջին երկու օրվա ընթացքում՝ նախորդ շաբաթվա համեմատ Twitter-ի այցերի քանակը նվազել է 5%-ով, իսկ 2022-ի նույն օրերի համեմատ՝ 11%-ով։
Threads-ի աճի տեմպը գերազանցել է OpenAI-ի արհեստական բանականությամբ գործող ChatGPT չատբոտին, որից երկու ամիս պահանջվեց ամսական 100 միլիոն օգտատեր ունենալու համար։
Հիշեցնենք, որ Twitter-ը սպառնացել էր դատի տալ Meta-ին Threads հավելվածի համար, իսկ Twitter սեփականատեր Իլոն Մասկը Meta-ին մեղադրել էր խարդախության մեջ։
Threads-ի օգտատեր դառնալը շատ հեշտ է․ բավական է ունենալ Instagram-ի օգտահաշիվ։ Ընդորում, Threads-ի և Instagram-ի ինտեգրումն իրականացվում է շատ խելամտորեն. օգտատերը կարող է գրանցվել Threads-ում՝ օգտագործելով Instagram-ը, սակայն եթե հանկարծ ցանկանա ջնջել օգտահաշիվը, ապա կջնջվի նաև Instagram-ի այն օգտահաշիվը, որը նա ունի արդեն տարիներ շարունակ։ Այսինքն՝ Instagram-ի միջոցով Threads-ում գրանցման հետ կապված ցանկացած փորձարկում այս ծառայության օգտագործողին անորոշ ժամանակով դարձնում է նոր ցանցի օգտատեր։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․