Կչեղարկի ՞ Wildberries-ը ապրանքների վճարովի վերադարձի ծառայությունը
Լուրեր |
Wildberries հայտնի առցանց խանութի շատ օգտատերեր դժգոհ են, որ ստիպված են վճարել ապրանքների վերադարձի համար: Հարթակը, սակայն, մտադիր չէ չեղարկել այս պրակտիկան. Wildberries-ի գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկի խոսքով՝ այն թույլ է տալիս հավասարակշռել գնորդների և վաճառողների շահերը,- գրում է News.am Tech-ը։
«Ամեն դեպքում, վճարովի վերադարձը, հավանաբար, ամբողջությամբ չի չեղարկվի, քանի որ այդ դեպքում կխախտվի գնորդների և վաճառողների շահերի հավասարակշռությունը»,- «Ռուսական մանրածախ առևտրի շաբաթ 2023» ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է նա։Ինչպես տեղեկացնում է Tass.ru-ն, Բակալչուկը հավելել է, որ ընկերությունը փորձում է հարգել բոլոր կողմերի շահերը․ մի կողմից, հաճախորդը կարող է շատ ապրանքներ պատվիրել, քանի որ չի կարող միշտ գուշակել, թե արդյոք տվյալ ապրանքը համապատասխանում է իր չափսերին։ Մյուս կողմից, չպետք է մոռանալ հարթակ վաճառողների շահերի մասին․ նրանք տուժում են, քանի որ ապրանքները շատ են տեղափոխվում մի կետից մյուս կետ, նաև մարդիկ շատ են փորձում դրանք։ 2021-ից հարթակում գործում է պատասխանատու գնումների ծրագիր, որի շրջանակում ապրանքներ քիչ վերադարձնող գնորդները չեն վճարում հետադարձ առաքման ծառայության համար։ Բացի դրանից, թերի ապրանքների հետադարձ տեղափոխման ծառայությունը շարունակում է մնալ անվճար։ Թափանցիկության և հրապարակայնության սկզբունքով աշխատելու շրջանակում Wildberries-ը նաև նախատեսում է էքսկուրսիաներ կազմակերպել իր պահեստներ: Բակալչուկի խոսքով՝ Wildberries-ը որակական փոփոխությունների է սպասում նաև սպառողների հետ շփման և մոտ ապագայում նրանցից արձագանք ստանալու առումով։ Մայիսի 24-ից Wildberries-ը նաև մինչև 2% նվազեցրել է իր առևտրային միջնորդավճարը տեղական ձեռներեցների համար, որոնք առցանց հարթակում վաճառում են կենցաղային տեխնիկա և էլեկտրոնիկա՝ ռոբոտ-փոշեկուլներ, համակարգիչներ, խաղային կոնսոլներ, խոհանոցային տեխնիկա՝ ընդհանուր առմամբ ավելի քան 500 ապրանք:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Բիզնեսի կուլիսներում՝ Արեգ Գևորգյանի հետ
2026/02/08/ 11:00 -
Փետրվարի 7-ի կարևոր լուրերը
2026/02/07/ 19:19 -
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54 -
Մեքենա վարելու իրավունքը ինքնաշխատ կդադարեցվի, երբ «Արմեդ»-ում առողջական խնդիր գրանցվի
2026/02/06/ 14:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․