ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի հունվարի 1-ից գործում է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման նոր ծրագիր
Լուրեր |
Միջոցառման շրջանակներում աջակցություն է տրամադրվում մշակող արդյունաբերության ոլորտի գործատու առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին։
Աջակցությունը տրամադրվում է աշխատանքային հարաբերությունների առաջին տասներկու ամիսների համար աշխատողների մասով աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի չափով։ Նշված աջակցության գումարը, սակայն, յուրաքանչյուր գործատուին մեկ աշխատողի մասով չի կարող գերազանցել 500.000 դրամը՝ տասներկու ամիսների հաշվարկով:
Աջակցության ծրագրին դիմելու համար շահառու առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի դիմումի ներկայացման օրվան նախորդող տարվա շրջանառության առնվազն 80 %-ը պետք է լինի մշակող արդյունաբերություն խմբում ներառված գործունեության տեսակներից։
Միջոցառման շրջանակներում գործատուին աջակցությունը տրամադրվում է այն դեպքում, եթե գործատուի և աշխատողի միջև աշխատանքային հարաբերությունների հաստատման առաջին տասներկու ամիսները ներառված են 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։
Աջակցության ծրագրին չեն կարող դիմել այն առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք դիմումը ներկայացնելու և (կամ) նախորդող օրացուցային տարիների ընթացքում համարվել են միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Գործատուն աջակցության ծրագրին կարող է դիմել այն աշխատողների համար, ովքեր․
1․ 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ գրավոր աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են մտել գործատուի հետ և 12 ամիս անընդմեջ պայմանագիրը չի լուծվել,
2․ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու օրվան նախորդող 36 ամիսների ընթացքում չեն գտնվել աշխատանքային հարաբերությունների մեջ մշակող արդյունաբերության ոլորտի այլ տնտեսավարողի հետ,
3․ չեն օգտվել կամ չեն օգտվում հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կամ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից,
4․ չեն օգտվել կամ չեն օգտվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից։
Միջոցառման շրջանակներում աջակցությունը ստանալու նպատակով գործատուն ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից ներկայացնելու է մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառման համաձայն աջակցություն ստանալու դիմում։ Դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2027 թվականի մարտի 1-ն է։
https://youtu.be/bu3aDd2egRs Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/10 22:00
Նոյեմբերի 10-ի բիզնես լուրերը
Լուրեր | 2025/11/10 20:20
Նոյեմբերի 10-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Նոյեմբերի 10-ի բիզնես լուրերը
2025/11/10/ 22:00 -
Նոյեմբերի 10-ի կարևոր լուրերը
2025/11/10/ 20:20 -
«Խմբագրված ճշմարտության» հետևանքները․ ինչպես Թիմ Դեյվին ու Դեբորա Թըրնեսը ավարտեցին կարիերան BBC-ում
2025/11/10/ 19:00 -
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իմպլեմենտացման քննարկումները մեկնարկել են. ՆԳՆ
2025/11/10/ 17:22 -
Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների հետևանքով խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ. ԲԸՏՄ
2025/11/10/ 17:12 -
Ինչ փոփոխությունների են ենթարկվել շինարարության ծավալները Հայաստանում․ համեմատական վիճակագրություն
2025/11/10/ 16:52 -
5․312․038 դրամ՝ «Սիմֆոնիկ անտառին»․ նոյեմբերի շահառուն AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն է
2025/11/10/ 16:21 -
Փորձագիտական կարծիքներ ու վերլուծություններ․ հրապարակվել է «Ամբերդ» տեղեկագրի նոր համարը
2025/11/10/ 15:54 -
Ucom-ի կանաչ նախաձեռնությունը հասավ Ուրցաձոր
2025/11/10/ 15:22 -
2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 126,781.2 մլն դրամ
2025/11/10/ 14:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ