7 ամսվա տվյալներով Հայաստանը գրանցել է ԵԱՏՄ ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը Էկոնոմիկայի նախարարը ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար` կից գրելով, որ 2022թ. առաջին յոթ ամսվա տվյալով Հայաստանը գրանցել է ԵԱՏՄ ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը՝ 13,1%։ Այս ցուցանիշը նաև լավագույններից է աշխարհում։ Վահան Քերոբյանը նշել է, որ Ղրղզստանի Չոլպան-Ատայում ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարարների նախաճաշին քննարկել են տնտեսական գործակցության ընթացքն ու նոր հնարավորությունները։