2023 թ.-ի դեկտեմբեր ամսվա բորսայական տվյալներն ամփոփ
Լուրեր |
Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2023 թ.-ի դեկտեմբեր ամսվա տվյալները։
Պետական պարտատոմսերի բորսայական շուկա
Հայաստանի ֆոնդային բորսայում դեկտեմբերին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 22,3 մլրդ դրամ:
Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը դեկտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 793%-ով։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 24 գործարք:
Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի դեկտեմբեր ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18.62%-ով և կազմել է ավելի քան 491 մլրդ դրամ։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 10 մլրդ դրամ և հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 440 գործարք։ Առևտրի ծավալը և կնքված գործարքների քանակը համապատասխանաբար աճել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 66%-ով և 98%-ով։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 111։
ՌԵՊՈ գործարքներ
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 4,4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 250%-ով: Դեկտեմբերին կնքվել է 36 ռեպո գործարք։
Բաժնետոմսերի բորսայական շուկա
Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 187 մլն դրամ՝ աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 77%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 284 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 6.3%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 174 գործարք։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք և մեծ քանակությամբ թմրանյութ
2026/02/09/ 16:18 -
Բարձր նշաձող․ նոր կոնցեպտ․ անիրական մասշտաբ․ TOON EXPO. INVEST 2026
2026/02/09/ 14:30 -
Իլոն Մասկի լուսնային քաղաքը. ռազմավարական հաշվա՞րկ, թե՞ տեխնոլոգիական ռիսկ
2026/02/09/ 14:13 -
ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 2025-ին կրճատվել է ավելի քան մեկ երրորդով
2026/02/09/ 14:09 -
ՊՆ-ն կհրապարակի վերջին երեք տարիներին իրականացված ամրաշինական և ինժեներական աշխատանքների մի մասը
2026/02/09/ 13:53 -
Երևանի ավտոտնակները և գլխավոր հատակագիծը․ ինչու օրինականացումը հնարավոր չէ
2026/02/09/ 12:08 -
ԱՀԿ գործադիր խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի նախաձեռնած հեմոֆիլիայի վերաբերյալ բանաձևը
2026/02/09/ 11:58 -
2026 թվականի ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն միայն անկանխիկ եղանակով
2026/02/09/ 11:55 -
Ջեյ Դի Վենսի այցով պայմանավորված՝ Երևանի որոշ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ
2026/02/09/ 11:51 -
Ջեյ Դի Վենսն ու Նիկոլ Փաշինյանը հանդես կգան հայտարարությամբ. Կառավարություն
2026/02/09/ 11:48
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․