2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման ճանապարհին. հետաքրքրված երկրները

Հլս 16, 2024 16:38
62

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը: Այս մասին DW-ի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

DW-ն հիշեցնում է, որ ներկայիս ատոմակայանի շահագործման ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականը, սակայն, ըստ նախնական գնահատականների, կայանը կարող է աշխատել մինչև 2039 թվականը։ Մինչ այդ, ՀՀ-ն պետք է գործարկի նոր էներգաբլոկ՝ էլեկտրաէներգիայի պակասից խուսափելու համար:

Փոխնախարարի խոսքով, Հայաստանը դեռ չի կողմնորոշվել նոր էներգաբլոկի մոդելի հարցում. բանակցություններ են ընթանում այն երկրների հետ, որոնք կարող են մատակարարել անհրաժեշտ տեխնոլոգիաներ, սակայն, ինչպես պարզվում է, դրանց թիվը բավականին փոքր է։

2023 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը աշխատանքային խումբ ուղարկեց ԱՄՆ, որը ծանոթացավ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, հատկապես փոքր մոդուլային ռեակտորներին և դրանց մշակումներին։ Փոքր մոդուլային ռեակտորները, հայտնի նաև որպես «մինի ատոմակայաններ», ավելի քան մեկ տասնամյակ եղել են մասնագիտական և քաղաքական բանավեճերի թեմա: Շատ փորձագետներ դրանք համարում են ապագայի խոստումնալից ատոմակայաններ։ 2024 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դիտարկում է մոդուլային միջուկային էներգաբլոկի կառուցման հնարավորությունը՝ նշելով դրա անվտանգության բարձր մակարդակը։

Վարդանյանը նշել է, որ քննարկվում է տարբերակ, երբ նոր էներգաբլոկի հզորությունը չպետք է լինի 600-700 ՄՎտ-ից բարձր: Կառավարությունը հակված է փոքր մոդուլային ռեակտորների կառուցմանը, սակայն այս ճանապարհին գլխավոր խոչընդոտն այն է, որ ներկայումս աշխարհում նման տիպի գործող ատոմակայաններ չկան։

Վարդանյանի խոսքով, մոդուլային ռեակտորներ նախագծող ընկերությունները անընդհատ հետաձգում են դրանց կառուցման համար սահմանված ժամկետները։

«Շատերի, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների պարագայում, ամեն ինչ մշակման փուլում է: Առաջ է շարժվել միայն ամերիկյան NuScale ընկերությունը, որը լիցենզիա է ստացել իր 50 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկների կառուցման համար։ Սակայն, NuScale-ը հետաձգել է դրանց կառուցումը և որոշել է կառուցել 77 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկներ և այժմ գտնվում է վերջնական լիցենզավորման փուլում»,- նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ նման էներգաբլոկների կառուցումն ավելի թանկ է, քան նախորդ տարբերակը։

Հարավային Կորեան նույնպես շահագրգռվածություն է հայտնել Հայաստանին տրամադրել 170 ՄՎտ հզորությամբ մոդուլային էներգաբլոկներ, որոնք նախագծով նման են ամերիկյաններին։ Վարդանյանը նշել է, որ բարձր հզորությունը նվազեցնում է ինքնարժեքը, բայց խնդիրն այն է, որ այս մշակումները դեռ լիցենզավորված չեն։ Լիցենզավորման գործընթացում են նաև ռուսական և չինական մշակումները։

Փոքր մոդուլային ռեակտորների շահագործման փորձի բացակայության պատճառով ՀՀ կառավարությունը չի շտապում վերջնական որոշում կայացնել։

«Եթե մենք ուզում ենք արագացնել գործընթացը, ապա պետք է 1000 ՄՎտ-ից ավելի հզորությամբ ատոմակայան կառուցենք ավանդական տեխնոլոգիաներով, ինչը զգալիորեն գերազանցում է մեր կարիքները»,- պարզաբանել է Վարդանյանը։

Նա հավելել է, որ կառավարությունը մտադիր է մինչև 2025 թվականի կեսերը վերջնական որոշում կայացնել ռեակտորի մոդելի և մատակարարող երկրի ընտրության վերաբերյալ։

Ներկայումս Հայաստանի էլեկտրաէներգիայի կարիքը կազմում է մոտ 1200 ՄՎտ, որը մոտավորապես հավասար չափաբաժիններով ապահովում են հիդրոէլեկտրակայանները, ՋԷԿ-երը և ատոմակայանը։ Աճում է նաև արևային կայանների թիվը, սակայն դրանց մասնաբաժինը Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում դեռևս աննշան է՝ 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ 4%-ից մի փոքր ավելի։