2024թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է
Լուրեր |
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 0․1%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 1.2%-ով։
Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 3.2 %-ով։
Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-օգոստոսի համեմատ աճել են 6.1%-ով։
Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.7%-ով։
Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.2%-ով։
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 1.2%-ով։
Առողջապահության գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.7%-ով։
Տրանսպորտի գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 9.6%-ով։
Կապի ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ չեն փոփոխվել։
Հանգստի և մշակութային գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 0.4%-ով։
Կրթության գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 4.8 %-ով։
Ռեստորանների և հյուրանոցների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ աճել են 3.5%-ով։
Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2023թ.-ի հունվար-օգոստոսի համեմատ նվազել են 0.9%-ով։
Սննդամթերքի գներ:2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.0% գնաճ, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.2% գնանկում: Հանրապետության դիտարկվող 7 բնակավայրերում 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.6-0.1%-ով, 3-ում արձանագրվել է 0.1-0.5% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.2%-ով:
2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի և տավարի մսերի՝ համապատասխանաբար 6.8%, 1.8% գնանկում և գառան մսի՝ 2.6% գնաճ, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.4% 0.6% և 0.1% գնանկում: Մարգարինի գինը 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ նվազել է 16.9%-ով, պանրինը՝ 6.9%-ով , թարմ կաթինը՝ 1.9%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝0.3%, 0.8%, 0.9%-ով:
Միաժամանակ, 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ թռչնամսի գինը նվազել է 5.5%-ով, ալյուրինը՝ 1.0%-ով, կարագինը՝ 0.7%-ով, բլղուրինը՝ 0.7%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.1%, 0.2%, 1.2%, 0.4% գնաճ: Արևածաղկի բուսական յուղի գինը 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ նվազել է 6.3%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ գրանցվել է 1.3% գնաճ: Ձվի գինը 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ աճել է 8.3%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.1%-ով: 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ ոսպի գինն աճել է 9.2%-ով, թթվասերինը՝ 0.7%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.8% և 0.4%-ով:
Սուրճի գինը 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ աճել է 8.8%-ով, շոկոլադինը՝ 3.9%-ով, կակաոյինը՝ 3.6%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ` համապատասխանաբար 0.5%, 1.7% և 0.8%-ով:
2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 2.5%, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 1.7% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ աճել են 7.7%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.8%-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 15.0%, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 3.6% գնաճ: 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 8.5% գնաճ, իսկ 2024թ. հուլիսի համեմատ` 6.0% գնանկում:
Ոչ պարենային ապրանքների գներ: 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 1.6%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.6%-ով:
Հանրապետության դիտարկվող 5 բնակավայրերում 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.2-0.2%-ով, 5-ում գրանցվել է 0.2-2.1% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.1%-ով: 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 1.6% գնաճ և դիզելային վառելիքի 1.2% գնանկում: 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 3.2% և դիզելային վառելիքի՝ 5.4% գնաճ, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 7.3% և 7.8% գնանկում:
2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 92.2%, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 30.7% գնաճ, ընդ որում, 2024թ. հուլիսին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 175.6 դրամ, իսկ օգոստոսին՝ 229.6 դրամ:
Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024թ. օգոստոսին 2023թ. օգոստոսի համեմատ սակագներն աճել են 3.3%-ով, իսկ 2024թ. հուլիսի համեմատ՝ 0.7%-ով:
2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետության դիտարկվող բնակավայրերում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.5-1.0%-ով, այդ թվում, սակագների համեմատաբար բարձր հավելաճ գրանցվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.7%-ով:
Արտարժույթի շուկա: : 2024թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.1% հավելաճ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: 2024թ. օգոստոսին 2023թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 1.2% և 4.1%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 3.2% և 2.1% նվազում: 2024թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.5%-ով գերազանցել է 2023թ. օգոստոսի համապատասխան ցուցանիշը (386.2 դրամ): Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/05 20:20
Նոյեմբերի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2025/11/05 19:18
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
Լուրեր | 2025/11/05 17:07
Նոյեմբերի 5-ի բիզնես լուրերը
-
Նոյեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/11/05/ 20:20 -
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
2025/11/05/ 19:18 -
Ինչպես գտնել հավասարակշռություն մարդու ստեղծարարության և AI-ի հաշվարկի միջև
2025/11/05/ 19:00 -
Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը
2025/11/05/ 17:42 -
Պեկինը չեղարկում է որոշ մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա
2025/11/05/ 17:25 -
Նոյեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/11/05/ 17:07 -
2025-ի հունվարից սեպտեմբեր Վրաստանից Հայաստան է ներմուծվել 42 մլն դոլարի ավտոմեքենա
2025/11/05/ 16:44 -
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
2025/11/05/ 15:55 -
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
2025/11/05/ 15:26 -
Հնարավորություն է ստեղծվել կազմակերպել Չինաստանից Հայաստան կոնտեյներային բեռնափոխադրումներ. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործադիր տնօրեն
2025/11/05/ 14:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ