Միջոցառումը, որը կազմակերպվել էր MadeProjects ընկերությունների խմբի կողմից, նպատակ ուներ խթանել բիզնես համագործակցությունները, ստեղծել նոր կապեր և ձևավորել արդյունավետ նեթվորքինգի միջավայր։
Օրվա ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց բիզնեսները, մասնակցեցին քննարկումների և շփվեցին ոլորտի փորձագետների հետ։ Հատուկ ելույթով հանդես եկավ բիզնես փորձագետ Հայկ Մանասյան։
Կազմակերպիչների խոսքով՝ հարթակի կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն չի սահմանափակվում մեկօրյա միջոցառմամբ․ համագործակցությունները շարունակվում են նաև դրանից հետո՝ նոր հանդիպումների և համատեղ նախագծերի տեսքով։

