ՊԵԿ. ՀՀ-ում արդեն կա առաջին լիազորված տնտեսական օպերատորը
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնել է Եվրասիական տնտեսական միության լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելու վերաբերյալ 1-ին տիպի վկայական։
Միջոցառման ընթացքում ՊԵԿ նախագահի և լիազորված տնտեսական օպերատորի՝ ի դեմս «Երևանի կոնյակի գործարան» ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի միջև ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր, որի համաձայն կողմերը պատասխանատու կլինեն երկկողմ մաքսային պարզեցված ընթացակարգերի կիրառման, ընթացիկ խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղղությամբ։
ՊԵԿ նախագահը, շնորհավորելով ընկերության տնօրենին և ներկայացուցիչներին, նշել է, որ լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակն ունեցող ընկերությունները մաքսային պարզեցված ընթացակարգերից օգտվելու արդյունքում, ներմուծում-արտահանումները կիրականացնեն պարզեցված եղանակով՝ ծախսելով ավելի քիչ ժամանակ ու ֆինանսական միջոցներ։ ՊԵԿ նախագահը հույս է հայտնել, որ մյուս հարկ վճարողները ևս կանցնեն այս ճանապարհով՝ գիտակցելով ու կարևորելով օրինապահ հարկ վճարող լինելը։
«Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին՝ Պետական եկամուտների կոմիտե-Հայաստանի Հանրապետություն-գործարար համայնք գործընթացներում շարունակական բարեփոխումների համար։
իշեցնենք, որ լիազորված օպերատորի կարգավիճակ ստանալու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է, որ համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ չափորոշիչների և պահանջների: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/17 15:35
Վերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով
Ցտեսություն, փոքրիկ ցենտ։
-
Վերջին ամերիկյան ցենտները աճուրդում վաճառվել են 16.7 միլիոն դոլարով
2025/12/17/ 15:35 -
Անշարժ գույքի գործարքները հնարավոր կլինի կատարել էլեկտրոնային ստորագրությամբ անկախ գտնվելու վայրից
2025/12/17/ 15:18 -
Նավթը թանկացավ ավելի քան 2%-ով․ Թրամփի՝ Վենեսուելայի նավթային շրջափակման որոշումը սրել է անորոշությունը
2025/12/17/ 15:14 -
ԱՄՆ-ում աշխատատեղերի աճը նոյեմբերին գերազանցել է սպասումները, սակայն գործազրկությունը 4.6% է
2025/12/17/ 15:11 -
Երևան–Թեհրան հարաբերությունները զարգանում են ոչ թե իրավիճակային մոտիվներով, այլ ռազմավարական տեսլականով․ ՀՀ դեսպան
2025/12/17/ 15:08 -
ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի ներդրումային ծրագրին
2025/12/17/ 15:05 -
ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն կանցկացվի
2025/12/17/ 15:01 -
Հայտնի են 2025 թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները․ 37 ուսանող կստանա կրթաթոշակ
2025/12/17/ 15:00 -
Թրամփը հայտարարել է, որ իր սահմանած մաքսատուրքերն ավելի քան կեսով չափ կրճատել են ԱՄՆ առևտրային պակասուրդը
2025/12/17/ 14:52 -
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» նախագիծը
2025/12/17/ 14:41
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 2025 Թ․
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 15, 2025 թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 2025 Թ․
Ucom-ի ապագայի կապը, տիեզերական կրթությունը, AI միլիարդատերերն ու նոր ռեալիթի շոուն