Համաշխարհային բանկը վերսկսել է ներդրումներն Ուկրաինայում Համաշխարհային բանկը սկսել է ֆինանսաորել Ուկրաինայում ներդրումների համար, այլ ոչ միայն երկրի կարիքները ֆինանսավորելու համար։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), որը Համաշխարհային բանկի կառուցվածքի մաս է կազմում, 30 մլն դոլար է հատկացրել ամերիկա-ուկրաինական Horizon Capital ընկերության կողմից կառավարվող ներդրումային հիմնադրամի համար։ Այն ներդրումներ կկատարի արագ զարգացող տեխնոլոգիաներում, ինչպես նաև արտահանմանն ուղղված ընկերություններում, որոնք հիմնականում գործում են Ուկրաինայում և Մոլդովայում։ «Ցանկանում եմ շնորհավորել Horizon Capital-ի ղեկավարությանը ` ի դեմս գործադիր տնօրեն Օլենա Կոշարնայի: Սա նշանակալի իրադարձություն է. IFC-ն որոշել է գումար հատկացնել Ուկրաինայում ներդրումների համար: Սա պետք է դրական ազդանշան լինի այլ պոտենցիալ ներդրողների համար. հնարավոր և անհրաժեշտ է սկսել ուկրաինական տնտեսության մեջ գումարներ ներդնել հիմա»,- ասվում է նախարար Յուլիա Սվիրիդենկոյի հայտարարության մեջ։