Վաշինգտոնը հաստատում է եվրոպական մեքենաների համար 25% մաքսատուրքի որոշումը

Սա ոչ թե ժամանակավոր միջոց է, այլ առևտրային «գործարքի մի մասը»։

ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը CNBC-ի հետ զրույցում հաստատել է, որ Սպիտակ տունը չի նահանջում նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած ծրագրից։ Միացյալ Նահանգները պատրաստվում է ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացնել մինչև 25%: Սա զգալի աճ է նախկինում քննարկվող 15%-ի համեմատ։

Գրիրի խոսքով՝ սա ոչ թե ժամանակավոր միջոց է, այլ առևտրային «գործարքի մի մասը»։ Վաշինգտոնը պնդում է, որ Բրյուսելը չի կատարել նախկինում ձեռք բերված պարտավորությունները։ Ի պատասխան՝ Եվրոպական հանձնաժողովը կտրուկ մերժել է այս մեղադրանքները և հայտարարել, որ պատրաստ է դիմել հակաքայլերի՝ սեփական շահերը պաշտպանելու համար։ Առևտրային այս լարվածությունը կարող է լուրջ հարված հասցնել հատկապես գերմանական ավտոարտադրողներին, որոնց համար ԱՄՆ-ն առանցքային շուկա է։