Հաճախ տրվող հարցեր՝ ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ. ՊԵԿ
Լուրեր |
1․ Ինչպե՞ս է կազմակերպվում ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման պետական աջակցության ծրագիրը
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար Հայաստան ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսազերծման համար պետական աջակցության ծրագրից օգտվող քաղաքացիները պետք է վճարեն միայն իրենց հասանելիք մաքսատուրքի չափը։ Պետության կողմից մասնակի փոխհատուցումն իրականացվում է միանգամից։
Այսինքն, մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով շահառուն վճարում է մաքսազերծման գումարի միայն 60%-ը, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների մասով շահառուն վճարում է միայն 30%-ը։
2․ Ինչպե՞ս է ձևավորվում ավտոմեքենայի մաքսազերծման գումարի չափը
Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների ժամանակ կատարվում է միագումար մաքսային վճար (անկախ ավտոմեքենայի տարիքից) և բնապահպանական հարկ (եթե ավտոմեքենայի տարիքը մեծ է
5-ից): Միագումար մաքսային վճարի չափը մինչև 3 տարեկան ավտոմեքենաների համար կախված է ավտոմեքենայի արժեքից և շարժիչի ծավալից, իսկ 3 տարեկանից բարձր ավտոմեքենաների դեպքում՝ բացառապես շարժիչի ծավալից։ Բնապահպանական հարկի չափը կախված է ավտոմեքենայի տարիքից և արժեքից։
3․ Ինչպե՞ս է հաշվարկվում միագումար մաքսային վճարի չափը
Մինչև 3 տարեկան ավտոմեքենաների մաքսազերծման դեպքում միագումար մաքսային վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ․
- եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է մինչև 8500 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 54%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 2.5 եվրո,
- եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 8501-16 700 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 3.5 եվրո,
- եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 16 701-42 300 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 5.5 եվրո,
- եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 42 301-84 500 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 7.5 եվրո,
- եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 84 501-169 000 եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 15 եվրո,
- եթե ավտոմեքենայի արժեքը կազմում է 169 001 և ավելի եվրո, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի արժեքի 48%-ը, բայց ոչ պակաս շարժիչի փաստացի ծավալ (խոր․ սմ) x 20 եվրո։
- եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը մինչև 1000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 1.5 եվրո,
- եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1001-1500 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 1.7 եվրո,
- եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1501-1800 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 2.5 եվրո,
- եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1801-2300 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 2.7 եվրո,
- եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 2301-3000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3 եվրո,
- եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 3001 և ավելի խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.6 եվրո։
- եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը մինչև 1000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3 եվրո,
- եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1001-1500 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.2 եվրո,
- եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1501-1800 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 3.5 եվրո,
- եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 1801-2300 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 4.8 եվրո,
- եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 2301-3000 խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 5 եվրո,
- եթե ավտոմեքենայի շարժիչի ծավալը 3001 և ավելի խոր․սմ է, ապա միագումար մաքսային վճարի չափը կազմում է ավտոմեքենայի շարժիչի փաստացի ծավալ x 5.7 եվրո։
- մինչև 5 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ բնապահպանական հարկ չի հաշվարկվում,
- 6-ից 10 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 2%
- 11-ից 15 տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 10%
- 16 և ավելի տարեկան ավտոմեքենայի դեպքում՝ ավտոմեքենայի արժեք x 20%
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/20 22:00
Մարտի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/20 19:19
Մարտի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 20-ի կարևոր լուրերը
2026/03/20/ 22:00 -
Մարտի 20-ի բիզնես լուրերը
2026/03/20/ 19:19 -
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին
2026/03/20/ 18:33 -
Ռուսաստանը դարձել է չինական ավտոմեքենաների խոշորագույն գնորդը
2026/03/20/ 18:21 -
ՀՀ-ում ներգաղթը գերազանցել է արտագաղթին
2026/03/20/ 18:17 -
Շվեյցարիան կասեցրել է ռազմական տեխնիկայի արտահանումը հակամարտության երկրներ
2026/03/20/ 18:16 -
Ինչ փոփոխության է ենթարկվել զոակոչիկների թիվը 1 տարում․ պաշտոնական տվյալներ
2026/03/20/ 18:05 -
ՀՀ բանկերում 2025թ. դեկտեմբերի դրությամբ սպասարկվել է 5․5 մլն հաճախորդ
2026/03/20/ 17:27 -
Աբու Դաբիում 109 մարդ է ձերբակալվել կեղծ լուրեր նկարահանելու և տարածելու համար
2026/03/20/ 17:07 -
Tinder-ը կարող է հասանելիություն ստանալ ձեր ինտիմ լուսանկարներին․ քննադատության ալիք է բարձրացել
2026/03/20/ 17:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին
Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․