ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2024թ. պետական բյուջեի նախագծին
Լուրեր |
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:
Օրեր շարունակ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագծի քննարկումից հետո գլխադասային հանձնաժողովում բյուջեի նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարն ասաց, որ իրենց քաղաքականությունը և մոտեցումն ուղղված է առաջին հերթին կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների պատշաճ իրականացմանը:
«Եվ այս բյուջեում ամենակարևոր տեղն ունի դպրոցաշինության ծրագիրը: Բնականաբար, բոլոր ծախսերն ու միջոցառումները պետք է իրականացնենք այնպես, որ մեծացնենք Հայաստանի տնտեսության ներուժը, որ կարողանանք հետագայում ավելի մեծ տնտեսական աճ ապահովել՝ միաժամանակ պահպանելով հարկաբյուջետային կայունությունը, կառավարելի պահելով պարտքի մակարդակը և ամեն ինչ անելով, որ պարտքի մակարդակը պահպանենք 50 տոկոսից ցածր մակարդակում»,-ասաց Հովհաննիսյանը:
Ներկայացված նախագծով նախատեսվում է, որ բյուջեի պակասուրդը կկազմի 3.2 մլրդ դրամ:
«Բայց, հաշվի առնելով հավելյալ ծախսերի պահանջը և ակնկալվող ծրագրերը, մենք նախատեսել ենք, որ նախկինում Լեռնային Ղարաբաղին ուղղվող աջակցության ամբողջ գումարը՝ 144 մլրդ դրամը դեֆիցիտից կբարձրանա վերև և կհայտնվի մեր ծախսերի մեջ՝ որպես աջակցություն մեր հայրենակիցներին: Դրա արդյունքում մենք մյուս տարի կունենանք 4.6 տոկոս դեֆիցիտ»,-ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ դա ֆիսկալ վիճակի վրա էական ազդեցություն չի ունենա: Գումարները, որոնք նախկինում տրամադրում էին որպես վարկային միջոցներ, հիմա կտրամադրեն որպես ծախս, այդ ծախսն արդեն պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը:
Հարկային եկամուտները 2024թ. պետական բյուջեի նախագծով պլանավորվում են 2 տրլն 566 մլրդ դրամի չափով: Նախարարը հավանական համարեց, որ այդ գումարը կավելանա: Նպատակ ունեն հիփոթեքային վարկերի գծով տրամադրվող հետվերադարձն արտացոլել բյուջեում:
Ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրլն 321 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 710 մլրդ դրամ:
Բյուջեի նախագիծը հանձնաժողովում ստացավ 4 կողմ, 1 դեմ ձայներ: Այն քննարկվի ԱԺ լիագումար նիստում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/19 22:00
Մարտի 19-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/19 19:19
Մարտի 19-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 19-ի կարևոր լուրերը
2026/03/19/ 22:00 -
Մարտի 19-ի բիզնես լուրերը
2026/03/19/ 19:19 -
Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլին
2026/03/19/ 18:42 -
Աշխատանքային սթրեսը ձեզ հետ տուն մի՜ տարեք․ օգտակար խորհուրդներ՝ հարաբերություններ չփչացնելու համար
2026/03/19/ 18:16 -
Հայաստանը առաջատար է ԵԱՏՄ-ում շինարարության աճով
2026/03/19/ 17:58 -
Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին
2026/03/19/ 17:46 -
Այսօր մենք Իրանին կհասցնենք պատերազմի ողջ ընթացքում ամենախոշոր հարվածը․ ԱՄՆ պաշտպանության նախարար.
2026/03/19/ 17:26 -
ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի լրացուցիչ 140 մլն եվրո աջակցություն․որ ուղղություններով կծախսվի գումարը
2026/03/19/ 17:20 -
Հյուսիսում և հարավում մոլեգնող պատերազմի պայմաններում Հվ. Կովկասով անցնող երթուղիները դառնում են ավելի կարևոր. ԵՄ հանձնակատար
2026/03/19/ 17:15 -
Բուհերում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է
2026/03/19/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 19, 2026 Թ․
Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ամփոփեց իր պարտատոմսերի առաջին թողարկումը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.