Աշխարհի 24 Կենտրոնական բանկեր թվային արժույթներ կունենան մինչև 2030թ-ը. Reuters
Լուրեր |
Ակնկալվում է, որ մինչև տասնամյակի վերջ զարգացող և զարգացած շուկայական տնտեսություններում շուրջ երկու տասնյակ Կենտրոնական բանկեր շրջանառության մեջ կունենան թվային արժույթներ: Ամբողջ աշխարհի Կենտրոնական բանկերն ուսումնասիրում և աշխատում են իրենց արժույթների թվային տարբերակների վրա՝ դրանց մանրածախ օգտագործման համար՝ կանխիկացման կրճատման արագացման պայմաններում, հայտնում է Reuters-ը:
Ոմանք նաև քննարկում են ֆինանսական հաստատությունների միջև գործարքների մեծածախ տարբերակները: Կենտրոնական բանկի նոր թվային արժույթների (CBDC) մեծ մասը կհայտնվի մանրածախ առևտրի ոլորտում, որտեղ տասնմեկ կենտրոնական բանկեր կարող են միանալ Բահամյան կղզիներում, Արևելյան Կարիբյան ավազանում, Ճամայկայում և Նիգերիայում գտնվող գործընկերներին, որոնք արդեն օգտագործում են իրական ժամանակի թվային մանրածախ արժույթներ:
Ինչ վերաբերում է մեծածախ առևտրին, ապա միջսահմանային վճարումների ընդլայնումը մեծածախ CBDC-ների վրա Կենտրոնական բանկերի աշխատանքի հիմնական գործոններից մեկն է: Շվեյցարիայի Ազգային բանկը հունիսի վերջին հայտարարել էր, որ փորձնական ծրագրի շրջանակներում կթողարկի մեծածախ CBDC-ներ շվեյցարական թվային բորսայում, մինչդեռ Եվրոպական կենտրոնական բանկը գտնվում է թվային եվրոյի փորձնական ծրագրի մեկնարկի ճանապարհին՝ 2028թ․-ին հնարավոր գործարկումից առաջ:
Չինաստանի թվային արժույթի փորձարկումն այժմ ընդգրկում է 260 միլիոն մարդ, իսկ մյուս երկու խոշոր զարգացող տնտեսությունները ՝ Հնդկաստանը և Բրազիլիան, նախատեսում են թվային արժույթները գործարկե լհաջորդ տարի: Կրիպտոարժույթների հետ կապված մի շարք ճգնաժամային իրադարձություններն էական ազդեցություն չեն ունեցել ավանդական ֆինանսական շուկաների վրա։ Դրանք հանգեցրել են բազմաթիվ կրիպտոակտիվների վաճառքի:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/03 22:00
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/03 19:19
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 4-ի կարևոր լուրերը
2026/04/04/ 22:00 -
Ապրիլի 3-ի կարևոր լուրերը
2026/04/03/ 22:00 -
Ապրիլի 3-ի բիզնես լուրերը
2026/04/03/ 19:19 -
Կողք կողքի՝ IDBank-ի հետ․ արցախցի 103 ուսանող կստանա ուսման վարձի փոխհատուցում
2026/04/03/ 18:28 -
Կառավարման սխալներ, որոնք քանդում են ամբողջ համակարգը
2026/04/03/ 17:33 -
Գնաճը Հայաստանում. 2026թ. մարտին արձանագրված ցուցանիշները
2026/04/03/ 17:02 -
ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը
2026/04/03/ 17:00 -
ԱՄՆ-ը նախատեսում է մինչև 100% մաքսատուրք դեղերի ներմուծման վրա
2026/04/03/ 16:36 -
ԱՄՆ-ը քննարկում է Հայաստանի հետ հանքարդյունաբերության և երկրաբանական ոլորտում համագործակցության ընդլայնումը
2026/04/03/ 16:33 -
Ինչ խախտումներ է բացահայտել ՍԱՏՄ-ն ձվի շուկայում
2026/04/03/ 16:31
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 4, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 1, 2026 Թ.