Նոյեմբերի 5-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Պուտինը շքանշան է հանձնել արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։ Նշենք, որ օրեր առաջ Եզրասը ներառվել էր ուկրաինական ծայրահեղական «Միռատվորեց» կայքի տվյալների բազայում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը խաթարելու և Ռուսաստանի աջակցելու մեղադրանքով։
Ռուսական ցորենը՝ Հայաստան Ադրբեջանի տարածքով
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Ղազախականից հետո երկաթուղով Հայաստանի տարածք է մուտք գործում նաև ռուսական ծագման ցորեն՝ Ադրբեջանի տարածքով։ Սա 1990-ականներից ի վեր առաջին նման բեռնափոխադրությունն է։
ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 7 զոհ, 11 տուժած
Լուիսվիլ քաղաքի օդանավակայանի մոտակայքում բեռնատար ինքնաթիռ է կործանվել։ Նախնական տվյալներով՝ 7 մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել։ Պայթյունը տեղի է ունեցել շարժիչի բռնկումից հետո։
Տիգրանի ընտանիքի երեխաները՝ ՀՕՖ-ի խնամքի կենտրոնում
Գեղարքունիքի մարզպետարանը հայտնել է, որ Ծափաթաղ գյուղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները ժամանակավորապես տեղափոխվել են ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն։ Քննարկվում է նրանց հետագա խնամքի հարցը։
Ռումբի սպառնալիք՝ Վաշինգտոնի օդանավակայանում
Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանում ռումբի սպառնալիքի պատճառով դադարեցվել են թռիչքները։ Սպառնալիքը վերաբերում էր United Airlines-ի չվերթին։ Բոլոր ուղևորները անվտանգ տեղափոխվել են տերմինալ։
Փաշինյան․ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը՝ 700 հազար դրամից ավելի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ 2025-ին պայմանագրային զինծառայողները կստանան 700,000 դրամից բարձր աշխատավարձ։
Իրանը ազատ է արձակել երեք ֆրանսիացի քաղաքացիների
Թեհրանը ազատ է արձակել Էվին բանտում պահվող երեք ֆրանսիացի կալանավորների։ Նրանք այժմ գտնվում են Ֆրանսիայի դեսպանատանը։ Նախագահ Մակրոնը այդ քայլը անվանել է «առաջին դրական ազդակ»։
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
Ադրբեջանական դատարանում ցուցմունքներ են տվել ենթադրյալ «տուժողները»։ Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը՝ սահմանապահ ծառայության ներկայացուցչին հրավիրելու մասին, դատարանը մերժել է՝ թողնելով առանց քննության։
Միրզոյան․ խաղաղությունը հաստատված է, աշխատանքը շարունակվում է
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն հաստատված է, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններում կան շոշափելի առաջընթացի ակնկալիքներ՝ հատկապես ավիաթռիչքների ընդլայնման ուղղությամբ։
Ռուսաստան և Չինաստան՝ միասնական արձագանք արևմտյան պատժամիջոցներին
Մոսկվան և Պեկինը պայմանավորվել են համատեղ արձագանքել արևմտյան պատժամիջոցներին։ Համատեղ հայտարարությունը արվել է Միխայիլ Միշուստինի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում։
Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը հատել է Ադրբեջանի տարածքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Ռուսաստանից Հայաստան հացահատիկ տեղափոխող գնացքը այժմ անցնում է Ադրբեջանի տարածքով։ Նա շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի և ռուս գործընկերներին։
ԵՄ քննադատում է Վրաստանի իշխանություններին
ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը իր գործողություններով հեռացնում է ժողովրդին ԵՄ-ից՝ ընդդիմադիրների և լրագրողների ձերբակալություններով։
Աճ պետական կառույցների բյուջեներում
Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հայտնել է, որ 2026-ի բյուջեով հակակոռուպցիոն կոմիտեին հատկացվելու է 3.5 մլրդ դրամ, Քննչական կոմիտեին՝ 19.2 մլրդ դրամ։ Երկուսի ծախսերն աճել են շուրջ 1-2%-ով։
Նյու Յորքի նոր քաղաքապետը՝ Զոհրան Մամդանին
Թրամփի նախազգուշացումներից հետո էլ քաղաքապետ է ընտրվել Զոհրան Մամդանին, որը հայտարարել է՝ «Ես մահմեդական եմ, սոցիալիստ, և Նյու Յորքը կշարունակի մնալ ներգաղթյալների քաղաք»։
Մահացել է Յուրի Նիկոլաևը
Հանրահայտ հաղորդավար և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Յուրի Նիկոլաևը մահացել է։ Նա վարել է «Առավոտյան փոստը», «Գոլուբոյ օգոնյոկը» և «Տարվա երգը» հաղորդումները։
Հարկային օրենսգրքում՝ նոր փոփոխություններ
Նոր նախագծով առաջարկվում է բնապահպանական և ճանապարհային հարկերը վճարել ՀՀ սահմանը հատելուց հետո մինչև 15 օրում։ Որոշ դեպքերում հնարավոր կլինի ազատվել ճանապարհային հարկից։
Էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 8.2% աճով
2025-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 7.35 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա՝ 8.2%-ով ավելի, քան նախորդ տարի։ Աճ է գրանցվել ՀԷԿ-երում և ՀԱԷԿ-ում, նվազում՝ ՋԷԿ-երում։
Գերմանիայի քաղաքները հրաժարվում են սուրբծննդյան տոնավաճառներից
Տնտեսական բարդությունների պատճառով Գերմանիայի մի քանի քաղաքներ չեղարկել են ավանդական տոնավաճառները՝ անվտանգության բարձր ծախսերի պատճառով։
Արտահանված ավտոմեքենաների ծավալը՝ 2 միլիարդ դոլար
2025-ի հունվար-սեպտեմբերին արտահանվել է 82,527 ավտոմեքենա՝ ընդհանուր 2 միլիարդ դոլար արժողությամբ, ինչը 2024-ի համեմատ աճ է շուրջ 14%-ով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/04 12:06
Մասկատից Երևան է տեղափոխվել 115 ուղևոր
«Օմանում ՀՀ դեսպանության անձնակազմը ներկա է եղել օդանավակայանում։
-
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
2026/03/04/ 12:31 -
Մասկատից Երևան է տեղափոխվել 115 ուղևոր
2026/03/04/ 12:06 -
ԱԺ-ն վավերացրեց 70,4 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը և ընդունեց մի շարք նախագծեր
2026/03/04/ 11:56 -
Փաշինյանն Կոբախիձե հանդիպում․ ինչ հարցեր են քննարկվել
2026/03/04/ 11:47 -
ՀՀ-ում խաղային ոլորտի վերաբերյալ անօրինական գովազդի տարածումն արգելված է
2026/03/04/ 11:44 -
Դուբայի տնտեսությունը մեկ րոպեում մոտ 1 մլն դոլար է կորցնում օդանավակայանի պարապուրդի պատճառով
2026/03/04/ 11:42 -
Երևանի քաղաքապետը բանկերի ղեկավարներին է ներկայացրել Երևանի քաղաքաշինական ներդրումային ծրագրերը
2026/03/04/ 11:32 -
Իսպանիան կոչ է անում ԱՄՆ-ին հարգել միջազգային իրավունքը և առևտրային համաձայնագրերը
2026/03/04/ 11:28 -
ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսել նաև Էկվադորում
2026/03/04/ 11:24 -
Աֆղանստանի քաղաքացիների երկու խումբ փորձել է Իրանից անօրինական մուտք գործել Հայաստան
2026/03/04/ 11:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բժշկություն և բիզնես․ HyeTalk
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 3, 2026 Թ․
Նոր բրենդներ ՀՀ շուկայում․ «ՖՐԻ ՍԹԱՅԼ»
ԱՆՈՒՆԱ․ միջազգային հնարավորությունները՝ վերահսկելի և վստահելի ձևաչափով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․