Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Օպերայի և բալետի թատրոնի շենքը վերջին 30 տարում առաջին անգամ ամբողջությամբ լվացվում է
Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից
Վրաստանում տարեկան գնաճի մակարդակը կազմել է 4.0 տոկոս
Տեխասում առնվազն 24 մարդ է մահացել աղետալի ջրհեղեղի հետևանքով․ ևս 25 մարդ անհետ կորած է
Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր են փոխել անձնագրերը, եթե նրանց արտաքին տեսքը զգալիորեն փոխվել է
Թրամփը պատրաստվում է բանակցություններ սկսել TikTok-ի վաճառքի վերաբերյալ հնարավոր գործարքի շուրջ
Աշխատանք կա, բայց ուրիշի համար. ում է փնտրում 2025-ի աշխատաշուկան. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աշխատակիցները թաքուն են օգտագործում ԱԲ, սակայն դա կարող է վտանգավոր լինել. մանրամասները՝ ABNews.am կայքում
ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ին սննդամթերքի արտահանման վրա 17% մաքսատուրքով
BRICS երկրների ֆինանսական ակտիվների ծավալը գերազանցել է 60 տրիլիոն դոլարը
Չինաստանը հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել եվրոպական կոնյակի վրա
Թրամփը կարող է այս տարի Չինաստան մեկնել. Bloomberg
2025-ի մայիսին ՀՀ աշխատատեղերը հասել են 790 հազարի՝ 2018-ի համեմատ աճելով 198.6 հազ․ կամ 33.9%-ով
Հունիսին Հայաստանում գները նվազել են մայիսի համեմատ. տարեկան գնաճը կազմել է 3.9%
Ինչի համար ենք բոլորս վճարում մեր գրպանից. Հայաստանը սուբսիդավորում է օդը. վերլուծությունը abnews.am-ում
Ուջանի մոտից երթևեկությունը տեղափոխվում է Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Մեկ օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված
Մոսկվայում հայտնաբերվել է «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահի դին
Հունիսին գները նվազել են 1.3%, տարեկան գնաճը՝ 3.9%, բանջարեղենը՝ -23.6%, դրամը՝ 384.2 դրամ

IDBank-ը դոլարային պարտատոմսեր կթողարկի

Հլս 21, 2023 14:04
50

Սույն թվականի հուլիսի 24-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի AMANLBB2LER8 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2023 թվականի դոլարային տրանշը` հետևյալ պայմաններով.

  • Ընդհանուր ծավալը՝ 5 մլն․ ԱՄՆ դոլար
  • Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4,25 %
  • Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
  • Արժեկտրոնի վճարում՝ եռամսյա պարբերականությամբ
  • Թողարկման/տեղաբաշխման սկիզբ՝ 24/07/2023
  • Տեղաբաշխման ավարտ՝ 22/09/2023
  • Մարման ամսաթիվ՝ 24/10/2025

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):

IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով՝ Բանկի պարտատոմսերը այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել նաև առցանց տարբերակով․ «Ուրախ ենք, որ թվայնացման գործընթացն արդեն հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին ձեռք բերել Բանկի կողմից թողարկված պարտատոմսերն առանց Բանկ այցելելու։ Սա ևս մեկ քայլ է՝ ուղղված մեր հաճախորդների հարմարավետությունն ապահովելուն և, իհարկե, նրանց ժամանակը խնայելուն», – ասում է Արման Ասատրյանը։

Պարտատոսմեր ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է IDBanking.am առցանց հարթակում մուտք գործել «Արժեթղթեր» բաժին, ընտրել պարտատոմսերի տեսակն ու քանակը և կատարել գնում։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում  ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ