Առցանց առևտրի նոր հնարավորություն՝ լավագույն պայմաններով․ Alladin.am
Լուրեր |
Հայաստանում իր գործունեությունն է սկսել առցանց առևտրի ոլորտում մասնագիտացող նոր՝ alladin.am հարթակը, որն առաջարկում է որակյալ հագուստի, կոսմետիկայի, խաղալիքների, աքսեսուարների ու խոհանոցային պարագաների լայն ընտրություն այդ թվում միջազգային հայտնի բրենդներից՝ մրցունակ գներով։
Գրանցված լինելով Հայաստանում՝ ընկերությունը նպատակ ունի ոչ միայն ընդլայնելու արտասահմանից մրցունակ գներով որակյալ արտադրանք ձեռք բերելու հնարավորությունը հայ գնորդների համար, այլև հայ արտադրողներին տրամադրելու արտադրանքի իրացման նոր հնարավորություններ։ Առաջիկա ամիսներին հայ արտադրողները հնարավորություն կստանան գրանցվել alladin.am հարթակում և վաճառել իրենց արտադրանքը ինչպես Հայաստանի ողջ տարածքում, այնպես էլ նաև Ռուսաստանի Դաշնությունում: Երկարաժամկետ ծրագրերում նաև հայկական արտադրանքի իրացումն է ԵԱՏՄ ողջ տարածքում։
Alladin.am-ը օգտագործման տեսանկյունից պարզ է և հարմարավետ է, ունի մուտքագրված ֆիլտրների համաձայն որոնման ու դասակարգման հնարավորություն, վճարման տարբեր ձևերի կիրառման և ապրանքի հետվերադաձի հնարավորություն։
Գնված ապրանքը հաճախորդը ստանում է 2-5 օրվա ընթացքում. ծանրաբեռնվածության դեպքում առաքման ժամկետի առավելագույն տևողությունը 12 օրն է։ Մաքսազերծման վճար նախատեսված չէ։
Գործարկմանը զուգահեռ alladin.am-ում զարգացման և ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնման աշխատանքներ են տարվում, որոնց արդյունքից գոհ կմնան անգամ ամենախստապահանջ հաճախորդները։ Մասնավորապես, դրանք արդյունքում առաջիկայում հարթակում ներկայացված ապրանքատեսականին կընդլայնվի՝ ներառելով նաև պայուսակներ, զարդեր և այլն:
Ի դեպ, գնումներ կարելի է կատարել ոչ միայն կայքում, այլև ներբեռնելով alladin. am հավելվածը iOS և play market հավելվածներից։
https://www.youtube.com/watch?v=McQ-u9BxozQ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/18 22:00
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/18 20:00
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․