ՎԶԵԲ-ի և E5P հիմնադրամի ֆինանսավորման օգնությամբ գնված ավտոբուսները ժամանել են Երևան
Լուրեր |
Երևանում երթևեկողները ավելի մեծ հարմարավետությամբ կճանապարհորդեն 87 MAN ավտոբուսներից բաղկացած՝ նոր, էկոլոգիապես մաքուր պարկի շնորհիվ, որի ձեռքբերումը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) կողմից: Եվրամիությունը E5P հիմնադրամի ամենախոշոր ներդրողն է, իսկ Շվեդիան՝ ամենախոշոր երկկողմ դոնորն ու հիմնադրամի նախաձեռնողը: E5P հիմնադրամի մյուս դոնորներն են Հայաստանը, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովակիայի Հանրապետությունը և Թայվան Բիզնես-ՎԶԵԲ տեխնիկական համագործակցության հիմնադրամը,- գրում է Ejc.am-ը։
ՎԶԵԲ-ի լրատվության պատասխանատու Լորետա Մարտիկյանի տեղեկացմամբ՝ Երևանի քաղաքապետարանի ավտոբուսային ընկերությունը ստացել է 20 մլն եվրո գումարի չափով ՎԶԵԲ-ի սուվերեն վարկ և 5 միլիոն եվրո գումարի չափով դրամաշնորհ E5P հիմնադրամից՝ էկոլոգիապես ավելի մաքուր հասարակական տրանսպորտը խթանելու նպատակով: Ավտոբուսային նոր պարկը կբարելավի քաղաքի 1 միլիոն բնակիչների սպասարկման որակը՝ բարձրացնելով հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունը և արդյունավետությունը, միևնույն ժամանակ օգուտ կբերի շրջակա միջավայրին՝ նվազեցնելով արտանետումները: Ցածրահատակ ավտոբուսները կհեշտացնեն նաև ուղևորների մուտքը, այդ թվում՝ սահմանափակ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար, տարեցների և հաշմանդամների, ինչպես նաև մանկասայլակներով ծնողների համար:
Այս նախագիծը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» շրջանակի մի մասն է։ «Կանաչ քաղաքներ» ծրագիրն աջակցում է քաղաքային «կանաչ» ներդրումներին, որոնք հասանելի են բոլոր այն երկրներում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում:
ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր Բանկը ներդրել է շուրջ 2 միլիարդ եվրո 206 ծրագրերում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը և էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներին: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/20 22:00
Մարտի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/20 19:19
Մարտի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 22-ի կարևոր լուրերը
2026/03/22/ 22:00 -
Մարտի 21-ի կարևոր լուրերը
2026/03/21/ 22:00 -
Մարտի 20-ի կարևոր լուրերը
2026/03/20/ 22:00 -
Մարտի 20-ի բիզնես լուրերը
2026/03/20/ 19:19 -
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին
2026/03/20/ 18:33 -
Ռուսաստանը դարձել է չինական ավտոմեքենաների խոշորագույն գնորդը
2026/03/20/ 18:21 -
ՀՀ-ում ներգաղթը գերազանցել է արտագաղթին
2026/03/20/ 18:17 -
Շվեյցարիան կասեցրել է ռազմական տեխնիկայի արտահանումը հակամարտության երկրներ
2026/03/20/ 18:16 -
Ինչ փոփոխության է ենթարկվել զոակոչիկների թիվը 1 տարում․ պաշտոնական տվյալներ
2026/03/20/ 18:05 -
ՀՀ բանկերում 2025թ. դեկտեմբերի դրությամբ սպասարկվել է 5․5 մլն հաճախորդ
2026/03/20/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 22, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 21, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին