2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան միացել են Թաբադուլ Հաբին

Նյմ 5, 2024 12:31
29

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (CDA) ստորագրել են համագործակցության պայմանագիր Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) հետ։

Պայմանագրի շրջանակում AMX-ը կմիանա Թաբադուլ բորսայական թվային հաբին, դառնալով յոթերորդ բորսան, որն անդամակցում է հաբին։ Այս համագործակցությունը նպաստում է միջազգային ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը և ապահովում է ռազմավարական հնարավորություններ դեպի նոր շուկաներ՝ ընդլայնելով երկկողմանի ներդրումային հասանելիությունը։

Սույն պայմանագիրը կապահովի ուղիղ առևտրի հասանելիություն AMX-ի և ADX-ի միջև՝ նպաստելով ինչպես ներդրողների, այնպես էլ ներդրումային ընկերությունների հնարավորությունների ընդլայնմանը։ Թաբադուլ հարթակի միջոցով բրոքերները կարող են հեռավար մուտք գործել երկու բորսաների շուկաներ՝ խթանելով առևտուրը և ձևավորելով համագործակցության նոր ուղիներ բիզնեսի զարգացման համար։

Ավելին, Թաբադուլի միջսահմանային առևտրային հնարավորությունները թույլ են տալիս անդամ բորսաների ներդրողներին մասնակցել միմյանց IPO-ներին՝ դրանով իսկ դիվերսիֆիկացնելով իրենց պորտֆելները և օգտվելով ներդրումային ընդլայնված հնարավորություններից։

Մինչ այսօր Թաբադուլ հաբը միավորել է մոտ 4 միլիոն ներդրողի և գործում է որպես դինամիկ թվային հարթակ՝ ապահովելով հասանելիություն միջազգային շուկաներին։ Իր գործարկումից ի վեր, Թաբադուլը հաստատվել է որպես նորարարական հարթակ երկկողմանի միջշուկայական գործարքների համար՝ աջակցելով անդամ բորսաներին, ինչպիսիք են Բահրեյնի բորսան (BSE), Մուսկաթի ֆոնդային բորսան (MSX), Ղազախստանի ֆոնդային բորսան (KASE), Աստանայի միջազգային բորսան (AIX), Կենտրոնական Ասիայի ֆոնդային բորսան (CASE), և այսուհետ նաև՝ Հայաստանի ֆոնդային բորսան (AMX)՝ ընդլայնելով նրանց ներդրողների հասանելիությունը։

Նշենք, որ սույն թվականի օգոստոսի 13-ին Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը և Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալնուայմին ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն էր երկու բորսաների միջև փոխադարձ արդյունավետ համագործակցության հաստատումն ու ռազմավարական գործընկերության ամրապնդումը։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է. «Թաբադուլ հաբին միանալը տրանսֆորմացիոն փուլ է Հայաստանի ֆինանսական շուկայի համար՝ զգալիորեն բարձրացնելով նրա գրավչությունը օտարերկրյա ներդրողների համար։ Թաբադուլի միջոցով հայ բրոքերները կստանան անխափան մուտք դեպի անդամ բորսաների առևտրային գործիքների լայն շրջանակ՝ առանց առանձին հաշիվների անհրաժեշտության, ինչը պարզեցնում է միջբորսայական առևտրային գործընթացները։

Այս ինտեգրումը խորացնում է Հայաստանի կապը Մերձավոր Արևելքի՝ աշխարհի ամենահարուստ տարածաշրջաններից մեկի հետ և ռազմավարական կամուրջ է ստեղծում ներդրումային հոսքերի համար։ Հիմնվելով Եվրոպական Միության և Վարշավայի ֆոնդային բորսայի (GPW) հետ մեր նախկին համագործակցությունների վրա՝ այս նախաձեռնությունն էլ ավելի կուժեղացնի միջազգային ներդրումային հնարավորությունները՝ խթանելով դինամիկ և գլոբալ ինտեգրված շուկա։

AMX-ի մասնակցությամբ հայ ներդրողները այժմ հասանելիություն կունենան արտասահմանյան արժեթղթերին Թաբադուլ հաբում, իսկ Թաբադուլի անդամ բորսաների ներդրողները հնարավորություն կստանան մուտք գործել հայկական շուկա։ Այս փոխադարձ հասանելիությունը խոստանում է բարձրացնել իրացվելիությունը, ամրապնդել շուկայի արդյունավետությունը և բացել միջազգային ներդրումների նոր ուղիներ»:

ADX խմբի գլխավոր գործադիր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալնուայմին նշել է. «Հայաստանի ֆոնդային բորսայի հետ մեր ռազմավարական գործընկերությունը վկայում է մեր հանձնառությունը՝ ընդլայնելու ներդրումային հորիզոնները և հեշտացնելու մուտքը բարձր աճ ունեցող շուկաներ։ Այս համագործակցությունը ոչ միայն մեծացնում է ADX-ի գլոբալ հասանելիությունը, այլև ներգրավում է ավելի մեծ ներդրումային հոսքեր դեպի Աբու Դաբի, ամրապնդելով մեր դիրքը որպես առաջատար համաշխարհային կապիտալի շուկա և ֆինանսական հանգույց»։

Այս պատմական քայլը կբացի նոր հեռանկարներ և հնարավորություններ, որոնք կբարձրացնեն Հայաստանի ներդրումային էկոհամակարգի մրցունակությունը և կայունությունը` ստեղծելով ժամանակակից, դինամիկ և գրավիչ նախադրյալներ Հայաստանի կապիտալի շուկայում ներդրումներ կատարելու համար։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։

Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 60 69 55 55, ներքին 142 կամ գրել [email protected] հասցեին։