e-work.am. աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակը
Լուրեր |
Աշխատանք գտնելու եւ առաջարկելու առաջին պետական հարթակի՝ https://e-work.am/-ի պաշտոնական շնորհանդեսը կայացել է այսօր։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ հարթակի նպատակն է կամուրջ ստեղծել գործատուի եւ աշխատանք փնտրողի միջեւ, մեկտեղել Հայաստանում առկա թափուր աշխատատեղերն ու խթանել պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ հարթակը թվային տիրույթում նոր հնարավորություններ է առաջարկում աշխատանք փնտրողներին եւ գործատուներին. «Կցանկանամ՝ e-work.am-ը դառնա այն իրական գործող հարթակը, որը քաղաքացիներին աշխատանք գտնելու հնարավորություն կտա, ինչին էլ ուղղված են մեր շարունակական ջանքերը»:
«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը նշել է, որ զբաղված լինելն ինքնանպատակ չէ.
«Աշխատանքը պետք է լինի հաճելի, իսկ ստեղծած արժեքը՝ անհատի, պետության, աշխարհի համար։ Հենց այս գաղափարով ենք ստեղծել հարթակը եւ հուսով ենք՝ այն հնարավորություն կտա, որ այս գաղափարները լիարժեք իրականանան։ Շարունակելու ենք աշխատել հարթակը էլ ավելի ֆունկցիոնալ եւ կիրառական դարձնելու ուղղությամբ»:
«Գրանցվելով հարթակում՝ անհատները կունենան սեփական էջ, որտեղ կտեղադրեն իրենց աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվություն, կկարողանան ստանալ աշխատանքի առաջարկներ եւ կունենան հնարավորություն ներգրավվելու զբաղվածության ծրագրերում։ Իսկ կազմակերպության ղեկավարները կկարողանան պետական միասնական հարթակում ստեղծել իրենց կազմակերպության պրոֆիլը եւ անվճար տեղադրել կազմակերպությունում առկա թափուր հաստիքների հայտարարությունները եւ գտնել համապատասխանող աշխատողներին»,- ասված է հաղորդագրությունում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայ զբոսաշրջիկների թիվը Վրաստանում աճել է․ 2025-ի հուլիս-սեպտեմբերին կատարվել է 329 հազար այց
2025/11/03/ 14:29 -
Մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնաuվածքներ, կա ձերբակալված. ՔԿ-ն՝ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի uպանnւթյան դեպքի մասին
2025/11/03/ 14:11 -
Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մետր առաջ
2025/11/03/ 12:25 -
2023-2024 թվականներին Հայաստանը Ֆրանսիայի հետ 274.5 միլիոն եվրո արժողությամբ զենքի մատակարարման պայմանագրեր է կնքել
2025/11/03/ 12:22 -
Թմրամիջոցներ՝ ներքնակներում. ՊԵԿ-ը միջազգային առաքանիներից հայտնաբերել է «կոկաին» տեսակի թմրամիջոց
2025/11/03/ 12:00 -
Նոյեմբերին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կլինի նորմայի սահմաններում՝ դրական շեղումով. կանխատեսում
2025/11/03/ 11:45 -
2025 թվականին 17 հազար 180 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, 3166-ի քաղաքացիությունը դադարեցվել է
2025/11/03/ 11:25 -
Ներքին գործերի նախարարության բյուջեն կնվազի 2 մլրդ 355 մլն դրամով
2025/11/03/ 11:05 -
935 անձ տուգանվել է տրանսպորտում իրավախախտումների համար
2025/11/03/ 10:48 -
Քաղաքապետարանի ու ենթակայության տակ հիմնարկների աշխատակիցների ապահովագրական փաթեթը կնքվել է
2025/11/03/ 10:43
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30 2025Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 2025Թ.
ՎԵՐԱԲԱՑՎԵՑ UCOM-Ի ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՈՄԻՏԱՍ 8 ՀԱՍՑԵՈՒՄ
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ՝ «ՍԻՄՖՈՆԻԿ ԱՆՏԱՌԻ» ԿՈՂՔԻՆ
ԻԴՐԱՄԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԿՐԻՊՏՈ ԲՈՐՍԱ ByBit-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ