Հնդկաստանի բնակչությունը հասել է 1,3 միլիարդի՝ չնայած ՄԱԿ-ի կանխատեսումներին
Լուրեր |
Հնդկաստանի բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ, կառավարության մոտավոր գնահատմամբ, կազմել է 1,392 միլիարդ: Փաստորեն, չի իրականացել այն կանխատեսումը, որ հուլիսին Հնդկաստանի բնակչության թիվը կգերազանցի Չինաստանի բնակչության թիվը։
Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ներքին գործերի պետական նախարար Նիտյանանդ Ռայը։
«Այսպիսով, 1,392 միլիարդ թվաքանակը ոչ միայն ցածր է Հնդկաստանի համար ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով վարչության բնակչության հիմնադրամի` հուլիսի համար կանխատեսումից (խմբ․՝ 1,429 միլիարդ), այլև ավելի ցածր Չինաստանի համար կանխատեսված մակարդակից՝ 1,426 միլիարդից», - նախարարի խոսքն է մեջբերում Times of India թերթը։
Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ Հնդկաստանի բնակչությունը պետք է հավասարվեր Չինաստանի բնակչությանը 2023 թվականի ապրիլին (երբ Չինաստանի բնակիչների թիվը պետք է կազմեր 1 425 775 850) և պետք է գերազանցեր այն այս տարվա հուլիսի 1-ին։
ՄԱԿ-ը կանխատեսել էր, որ Չինաստանի բնակչությունն առավելակետին՝ 1,426 միլիարդի է հասել 2022 թվականին և սկսել է նվազել։ Ըստ կանխատեսումների՝ դարավերջին Չինաստանի բնակչությունը կարող է նվազել 1 միլիարդից:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/20 22:00
Մարտի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/20 19:19
Մարտի 20-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 22-ի կարևոր լուրերը
2026/03/22/ 22:00 -
Մարտի 21-ի կարևոր լուրերը
2026/03/21/ 22:00 -
Մարտի 20-ի կարևոր լուրերը
2026/03/20/ 22:00 -
Մարտի 20-ի բիզնես լուրերը
2026/03/20/ 19:19 -
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին
2026/03/20/ 18:33 -
Ռուսաստանը դարձել է չինական ավտոմեքենաների խոշորագույն գնորդը
2026/03/20/ 18:21 -
ՀՀ-ում ներգաղթը գերազանցել է արտագաղթին
2026/03/20/ 18:17 -
Շվեյցարիան կասեցրել է ռազմական տեխնիկայի արտահանումը հակամարտության երկրներ
2026/03/20/ 18:16 -
Ինչ փոփոխության է ենթարկվել զոակոչիկների թիվը 1 տարում․ պաշտոնական տվյալներ
2026/03/20/ 18:05 -
ՀՀ բանկերում 2025թ. դեկտեմբերի դրությամբ սպասարկվել է 5․5 մլն հաճախորդ
2026/03/20/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 22, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 21, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 20, 2026 Թ․
TOON EXPO․ամենամասշտաբային միջոցառումն իր դռները կբացի մարտի 27-29-ին