Հայաստանի 16 ավագ դպրոցներում կիրականացվի արհեստական բանականության կրթություն
Լուրեր |
Հայաստանի 6 մարզի և մայրաքաղաքի 16 ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող ուսումնական հաստատություններում սեպտեմբերից կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական ծրագիրը,- գրում է how2b.am-ը:
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հավանության է արժանացրել բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դպրոցների ցանկը։ Նախատեսված 10-ի փոխարեն կրթությունը կիրականացվի 16 դպրոցներում։
Ծրագիրը մշակվել է Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST-ի) կողմից և իրականացվում է ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ և ոլորտի կառույցների ու մասնավոր հատվածի հետ լայնամասշտաբ համագործակցությամբ։
«ԱԲ սերունդ»-ը նպատակ ունի ստեղծելու արհեստական բանականության ոլորտի գիտնականի ու նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Աշակերտները կուսումնասիրեն խորացված մաթեմատիկա, ծրագրավորում՝ Python լեզվի հիման վրա, արհեստական բանականություն՝ ընդհանուր և խորացված ծրագրով, արդեն 12-րդ դասարանում կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։
Ծրագիրը միտված է ապահովելու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։
Նախատեսվում են նաև դասավանդող խմբի վերապատրաստումներ և մենոթորական ծրագիր՝ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։
Ծրագրի փորձարարական ժամկետ է սահմանվել 2023թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2026թ. օգոստոս ամիսը, որից հետո այն նախատեսվում է ընդլայնել ու հասանելի դարձնել մեծաթիվ աշակերտների: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 8-ի կարևոր լուրերը
2026/02/08/ 19:19 -
Բիզնեսի կուլիսներում՝ Արեգ Գևորգյանի հետ
2026/02/08/ 11:00 -
Փետրվարի 7-ի կարևոր լուրերը
2026/02/07/ 19:19 -
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․