Նորույթ Հայաստանի հետազոտական ոլորտում․ «ԱՊՐԻ Արﬔնիա»
Լուրեր |
Նորույթ Հայաստանի հետազոտական ոլորտում․ «ԱՊՐԻ Արﬔնիա»
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարել է «ԱՊՐԻ Արﬔնիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի մեկնարկը։ Այն փորձելու է տալ 3 տասնյակից ավելի բնագավառի խնդիրների լուծում և նպաստել Հայաստանի զարգացմանն ու տարածաշրջանի կայունությանը։ Ինստիտուտն աշխատելու է 5 հիմնական ուղղությամբ։
«ԱՊՐԻ Արմենիա»–ի հիմնադիր խորհրդի անդամ Լարա Սեդրակյանն ասում է, որ իրականացնելու են կոնֆերանսներ, ներգրավելու են արտասահմանյան փորձագետների, կատարելու են հետազոտություններ, արագ առաջընթացի համար դիատարկելու են այլ երկրների օրինակները և կազմակերպելու են հանրային միջոցառումներ։
18 ամիս տևած նախապատրաստական աշխատանքից ու վերլուծությունից հետո «ԱՊՐԻ Արմենիան» պատրաստվում է գործակցել մասնավոր ու պետական սեկտորի հետ, համախմբել Հայաստանի ու արտասահմանի փորձագետներին։ Առաջին քայլը «Անվտանգություն, կայունություն և բարեկեցություն» խորագրով եռօրյա համաժողովն է։ «Եռօրյա կոնֆերանսի վերջում հույս ունենք, որ կունենանք բավարար նյութ, որի շուրջ կարող ենք սկսել նոր ծրագրեր»,– ասում է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը։
«ԱՊՐԻ Արﬔնիա»–ն լինելու է ամբողջովին անկախ ինստիտուտ, որը կանդրադառնա անվտանգության, առողջապահության, էներգետիկ անկախության, արտաքին քաղաքականության և այլ ոլորտների։ «Սինոփսիս Հայաստան»–ի նախագահ Երվանդ Զորյանի խոսքով՝ խնդիրներին տալու են անկախ, նորարարական և համապարփակ լուծումներ, որոնք կօգնեն զարգացնել Հայաստանը։
Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամները ներկայացրին հակիրճ ակնարկ ճգնաժամային վիճակում առաջնորդության վերաբերյալ՝ ընդգծելով դրանց պատրաստվելու և ապագայի մասին մտածելու կարևորությունը, որն էլ ձգտում է անել «ԱՊՐԻ Արմենիան»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/04 12:32
ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել
Չվերթերի չեղարկման պատճառները հայտնի չեն:
-
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության օրենսդրական նախաձեռնությունները
2026/02/04/ 12:39 -
ՌԴ-ից և Իրանից դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել
2026/02/04/ 12:32 -
Կանգնած ենք տեխնոլոգիական համայնքի կողքին․ ԲՏԱ նախարար
2026/02/04/ 12:23 -
Իլոն Մասկը և 800 միլիարդ դոլարի սահմանը․ ինչպես է ձևավորվում պատմական ռեկորդը
2026/02/04/ 12:07 -
ԱՄՆ–Իրան միջուկային բանակցությունները կանցկացվեն Օմանում
2026/02/04/ 12:02 -
2025-ին պետությանը և համայնքներին վերադարձվել է շուրջ 67 մլրդ դրամ արժեքով գույք
2026/02/04/ 11:56 -
ԱՄՆ-ը հաստատել է Սաուդյան Արաբիային F-15 կործանիչների սպասարկման ծառայությունների հնարավոր տրամադրումը՝ մինչև 3 մլրդ դոլար արժեքով
2026/02/04/ 11:54 -
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
2026/02/04/ 10:58 -
Փետրվարի 3-ի բիզնես լուրերը
2026/02/03/ 22:00 -
Փետրվարի 3-ի կարևոր լուրերը
2026/02/03/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 3, 2026 Թ․
Ամունդի-Ակբան ամփոփում է 2025թ․-ը և ներկայացնում է 2026թ․-ի ներդրումային հեռանկարները
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 2, 2026 Թ․