Բիզնես նախաճաշ. Նոր գիտելիքներ Մանթաշյանց գործարարների միության համար
Լուրեր |
Եթե ուզում ես մարդու հետ ճանապարհ անցնել, ապա մեկ անգամ նրա հետ սեղան նստիր: Օգտագործելով հին հայկական ասացվածքը Մանթաշյանց գործարարների միության անդամներն այս անգամ հանդիպեցին նախաճաշի սեղանի շուրջ: Գործարարները բծախնդրություն են ցուցաբերում, առավոտյան բոլորին շահագրգռել էր միմյանց հետ հանդիպելն ու նոր գիտելիքներ կամ խորհուրդներ սովորելը։
«Տարբեր հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումը մեծացնում է մեր աշխարհընկալումը, դրա համար կարծում եմ շատ կարևոր է, որ նման հանդիպումները լինեն, շփվենք և ավելի մեծ նայենք աշխարհին»,- ասաց Esterox ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Ադամյանը:
Հանդիպման խոսնակը «Նուռ Դիզայն» ստեղծագործական ստուդիայի հիմնադիր տնօրեն Արման Դավթյանն էր: Մասնակիցները նրա շնորհիվ պարզեցին, թե ինչպե՞ս կարող է սխալ ընտրված ոճը ազդել նոր գործարքների կայացման վրա, եթե պոտենցիալ գործընկերոջ հետ հանդիպումը գրասենյակում է։ Առհասարակ ինչպե՞ս պետք է ընտրել գրասենյակային ճիշտ ոճ և որոնք են այն հիմնական սխալները, որ չի կարելի թույլ տալ գրասենյակային ոճ ընտրելիս:
«Ճապոնիայում արվեստը ուսումնասիրում են ցանկացած մասնագիտություն ընտրելու պարագայում: Դա շատ կարևոր է, որպեսզի էսթետիկ և ստեղծագործական վերաբերմունք ունենաս ցանկացած ոլորտում. Կլինի դա IT կամ որևէ այլ բան»,- ասաց «Նուռ Դիզայն» ստեղծագործական ստուդիայի հիմնադիր տնօրեն Արման Դավթյանը:
Ապացուցված է, որ գրասենյակում իրավիճակը ազդում է աշխատանքի արտադրողականության վրա: Իսկ աշխատելու և գրասենյակում գտնվելու ցանկությունը մեծացնում է բիզնեսում կայանալու հնարավորությունը: Հետևաբար, գունային սխեմայի ընտրությունը, ճիշտ դիզայնը, շատ կարևոր է բիզնեսի կայացման գործում։
Դիզայներ, քանդակագործ, ոսկերիչ, նկարիչ Նուռը՝ նույն ինքը Արման Դավթյանը «Նուռ Դիզայն» ստեղծագործական ստուդիայի հիմնադիր տնօրենն է, 2015 թվականից հանդիսանում է «Նուռ Արթ Գալլերի» (Nur Art Gallery Yerevan) ցուցասրահի հիմնադիրը։ 2012 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե, 2013 թվականին՝ Հայաստանի նախագահի Մովսես Խորենացու մեդալների։
https://www.youtube.com/watch?v=p3niTK3ovv0
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/06 22:00
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/02/06 19:19
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Փետրվարի 8-ի կարևոր լուրերը
2026/02/08/ 19:19 -
Բիզնեսի կուլիսներում՝ Արեգ Գևորգյանի հետ
2026/02/08/ 11:00 -
Փետրվարի 7-ի կարևոր լուրերը
2026/02/07/ 19:19 -
Rexus. շքեղ միջավայր, բացառիկ հնարավորություններ
2026/02/06/ 22:25 -
Փետրվարի 6-ի բիզնես լուրերը
2026/02/06/ 22:00 -
Փետրվարի 6-ի կարևոր լուրերը
2026/02/06/ 19:19 -
Արդյո՞ք Թրամփը վերափոխում է աշխարհակարգը
2026/02/06/ 18:00 -
Նորարարությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կրկնօրինակումը․ ստանդարտ մտածողությունից դուրս գալու պահը
2026/02/06/ 17:55 -
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
2026/02/06/ 16:25 -
Պատերազմից դեպի տնտեսական հաշվարկ․ Էկոնոմիկայի նախարարի ասուլիսի առանցքային ուղերձները
2026/02/06/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 7, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 5, 2026 Թ․