Ակբա բանկի աջակցությամբ Թալինում հինվել է «Թալին-2» ֆոտովոլտային էլեկտրակայան
Լուրեր |
Ակբա բանկի աջակցությամբ Թալինում հիմնվեց ևս մեկ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան։ 7,5 հա տարածք զբաղեցնող «Թալին-2» կայանը, որը կապահովի տարեկան 10,5 մլն կվտ էլեկտրաէներգիա, տեսականորեն այս էներգիան կբավարարեր առնվազն 100 փոքր գյուղի։ Ակբան գոհ է արդյունքից, քանի որ բանկի համար կանաչ տնտեսության զարգացումը առաջնահերթությունների ցանկում է։
«Երբ մենք սկսեցինք դեռևս նախագծային փուլում աշխատանքերը մեր գործընկերների հետ, բավականին հարցեր կային, որոնց պատասխանները դեռ չգիտեինք, ճանապարհ անցանք իրենց հետ, ընթացքում օգտագործեցինք բանկային որոշ պրոդուկտներ, միջազգային երաշխիք այստեղ աշխատեց, հետո վարկային միջոցներ կիրառվեցին, արդյունքում ստացանք հետաքրքիր նախագիծ», - ընդգծեց Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը:
Ծրագիրը նախաձեռնել ու իրականացրել է «Բիլդմաստեր» ընկերությունը։ Նախագիծը կյանքի կոչելու համար անցկացվել է հանրային 4 լսում և փորձագետների որոշմամբ ընտրվել է Թալինը. այստեղ արևային օրերի քանակն ավելի շատ է, ինչը կանաչ էներգիայի արտադրման գլխավոր պայմաններից մեկն է։
Ակբա բանկի հետ իրականացրինք ծրագիր, և երբ շուկայում տեղի ունեցան արժեքների փոփոխություններ, մեր վարկային սահմանաչափը գործակցության ընթացքում բարձրացվեց, և նախագիծը հասավ իր տրամաբանական ավարտին»,- աշխատանքային ընթացքի մասին պատմեց ընկերության հիմնադիր տնօրեն Կարապետ Օհանյանը:
Էլեկտակայանն ունի 5ՄՎտ դրվածքային հզորություն ․ «Թալին-2»-ի շնորհիվ տարեկան կկանխվի 10,200 տոննա ածխաթթու գազի արտանետում:
Մանրամասները` տեսանյութում:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Աստված ձեզ դատավոր». Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից
2026/05/07/ 14:56 -
Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն
2026/05/07/ 14:09 -
Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող․ վարչապետ
2026/05/07/ 14:07 -
Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. վարչապետ
2026/05/07/ 14:02 -
Արարատ Միրզոյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի Մեծ սպայի շքանշանով
2026/05/07/ 13:38 -
Հայաստանում մի շարք ընկերություններ ազատվել են ներմուծման մաքսատուրքերից
2026/05/07/ 12:20 -
Պենտագոնը 500 մլն դոլար է ներդնում AI-ի մեջ. Scale AI-ն կդառնա ԱՄՆ ռազմական տվյալների գլխավոր մշակողը
2026/05/07/ 12:18 -
Կառավարությունը 684 մլն դրամ է հատկացրել «Concours Mondial de Bruxelles – 2026»-ի համար
2026/05/07/ 12:00 -
Հայաստանում խստացվել են ռազմական արտադրանքի շրջանառության ոլորտի պահանջները
2026/05/07/ 11:57 -
ՆԳՆ-ում ամփոփել են 2026 թ․ առաջին եռամսյակի վերահսկողության արդյունքները
2026/05/07/ 11:29
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ՓՈՂ NEWS.ՄԱՅԻՍԻ 6, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն