Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև 93 դոլար մեկ բարելի դիմաց Brent տեսակի նավթի արժեքը փետրվարի 21-ից ի վեր առաջին անգամ նվազել է մեկ բարելի դիմաց 93 դոլարից,- հայտնում է RIA Novosti-ն ՝ վկայակոչելով առևտրի տվյալները։ Հաղորդվում է նաև, որ նավթի համաշխարհային գները նվազում են 1,7%-ի սահմաններում։ Մոսկվայի ժամանակով ժամը 16:29-ի դրությամբ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև 92,82 դոլար (1,37%-ով), իսկ WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսները ՝ 87,04 դոլար (1,69%-ով)։ Այս մասին հայտնում է «The Rambler»-ը։ Օգոստոսի 3-ին Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 3,56%-ով և մեկ բարելի դիմաց 96,9 դոլարից ցածր է եղել։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ՕՊԵԿ+-ի անդամ երկրները պայմանավորվել են սեպտեմբերին ավելացնել նավթի արդյունահանումը օրական 100 հազար բարելով։ ՕՊԵԿ+-ի հաջորդ հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին։ Ավելի վաղ ՕՊԵԿ-ի նոր գլխավոր քարտուղար Հեյթամ ալ-Գայսը հայտարարել էր, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը նպատակ չունի մրցակցել Ռուսաստանի հետ։ Մոսկվայի դիրքերը շուկայում չափազանց նշանակալից են,- ասել է նա։