Անապահովության գնահատման նոր համակարգ կգործի
Լուրեր |
Հայաստանում կսկսվեն Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման աշխատանքները: Այդ որոշումը կայացվել է հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում,- գրում է banks.am-ը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի խոսքով, գործող համակարգի բանաձեւի թերությունը կայանում է նրանում, որ խոցելիության անուղղակի գնահատման հիմքով ենթադրյալ անապահովություն է չափվում եւ բանաձեւի հիմքում եկամուտների հաշվարկը երկրորդական դեր է խաղում:
«Ամենակարեւոր բանը բանաձեւի փոփոխությունն է նոր համակարգում: Նոր բանաձեւի հիմքում ընտրվել է միջոցների ստուգման հիբրիդային մեթոդը: Այս պահին ամենակարեւորը բանաձեւի տրամաբանության մեջ եկամուտների չափումը դնելն է, որպեսզի անապահովության իրական պատկերը եւ գնահատված անապահովությունը տեսանելի եւ հասկանալի լինի, չափելի լինի այն քաղաքականությունը, որ վարում է կառավարությունը»,- ասել է Աննա Ժամակոչյանը:
Ըստ նրա, որպես նոր համակարգի թիրախ վերցվում է մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով նվազագույն պարենային զամբյուղից ցածր ամսական եկամուտներ ունեցող ծայրահեղ աղքատ ընտանիքը:
«Այս մոդելով առաջարկվում է թիրախավորել ծայրահեղ աղքատ խմբերին եւ հասնել այն նպատակին, որ Կառավարությունն իր առջեւ դրել է, այսինքն՝ ունենալ 0 տոկոս ծայրահեղ աղքատություն»,- ասել է նախարարի տեղակալը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51 -
ԵԱՏՄ շրջանակում բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը 3 տարով կերկարաձգվի
2025/12/18/ 14:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․