Այս տարվա առաջին կիսամյակում լրացուցիչ հաշվարկվել են 631 մլն դրամի մաքսային վճարներ. ՊԵԿ
Լուրեր |
2023 թվականի առաջին կիսամյակում, հետբացթողումային հսկողության ուղղությամբ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, հայտնում են ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից։
Մասնավորապես, իրականացվել է ապրանքների բացթողումից հետո փաստաթղթերի և այլ տեղեկությունների ստուգում։ Ռիսկերի պրոֆիլների կիրառման արդյունքում առցանց ընտրվել և ուսումնասիրվել են ապրանքների հայտարարագրեր։
2023թ․ առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 59 մաքսային ստուգում, որից 45-ը՝ կամերալ ստուգում և 14-ը՝ արտագնա ստուգում: Ստուգումների արդյունքում լրացուցիչ հաշվարկվել են 631․0 մլն դրամի մաքսային վճարներ: Հաշվարկված գումարներից գանձվել է 1․7 մլն դրամ։
ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակում ներդրվել է ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողումից հետո թիրախային ստուգումների համակարգի թեստային տարբերակը, որն ապահովում է հսկողական աշխատանքների հետագծելիությունը և ստուգման ծրագրի ինքնաշխատ կազմման հնարավորությունը։
ԵԱՏՄ անդամ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների եռամսյա կտրվածքով աշխատանքի արդյունավետության գնահատման սանդղակում բարելավվել են ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության դիրքերը՝ 2021թ․ 89․50-ից հասնելով 2023 թ. 93․75-ի։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/12 22:00
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Դեկտեմբերի 14-ի կարևոր լուրերը
2025/12/14/ 20:20 -
Երբ քո աշխատանքը անցնում է ուրիշին․ ինչպես ընդունել իրավիճակը
2025/12/14/ 16:45 -
Դեկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
2025/12/13/ 20:26 -
Լավագույն ֆիլմերը՝ բիզնեսի ու կարիերայի մասին․ հանգստյան օրերի օգտակար ընտրությունը
2025/12/13/ 17:59 -
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով
2025/12/13/ 12:59 -
Քնի ճգնաժամը թվային դարում. ինչպես է ինտերնետային ռիթմը փոխում մեր կենսաբանական ռիթմը | MedTime 9
2025/12/13/ 12:12 -
«Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» բիզնես նախաճաշը կրկին համախմբեց եվրոպական դիվանագիտությունը և գործարար համայնքը
2025/12/12/ 22:36 -
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/12/12/ 22:00 -
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/12/12/ 20:20 -
Երբ մասնագիտական և անձնական մարտահրավերները համընկնում են․ առաջնորդության փորձություն
2025/12/12/ 19:00
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 2025 Թ․
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով