Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել գազի խնայողության ծրագրին Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել գազի խնայողության կառավարության ծրագրին։ Փաստաթուղթը նախատեսում է ձմռանը տների ջեռուցման ջերմաստիճանի իջեցում մինչև 19 աստիճան, մինչդեռ ամռանը խորհուրդ է տրվում հովացնել տարածքը առնվազն 27 աստիճան Ցելսիուսով,- հաղորդում է «Ինտերֆաքսը»: Բացի այդ, կանջատվի ցուցափեղկերի գիշերային լուսավորությունը։ Նման միջոցներով իշխանությունները հույս ունեն խուսափել երկրում գազի պակասից։ Նախկինում էներգախնայողության նմանատիպ միջոցառումները հաստատվել էին Գերմանիայի կառավարության կողմից։